Նիկոլը ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ․ «Հավաստի աղբյուրը» ցամաքեց
Նիկոլ Փաշինյանը մտել է «А теперь я Наташа!» դերի մեջ։ Ասում է՝ ես դեռ 2021թ․ հունվարին եմ համաձայնություն տվել հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ռուսական առաջարկներին։
Մի կողմ թողնենք, որ մինչև այս տարվա հոկտեմբերի 31–ին տեղի ունեցած Սոչիի եռակողմ հանդիպումը Նիկոլն այլ բան էր ասում ու հակառուսական հիստերիա էր բարձրացրել։ Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ մինչև «Նատաշա» դառնալը Նիկոլը, թաքնվելով «Հավաստի աղբյուրի» անվան տակ, սեփական թերթոնում՝ «Հայկական Թուրքական ժամանակում» գրում էր, որ
–Ռուսաստանն ուզում է Հայաստանին զրկել ինքնիշխանությունից՝ միացնելով Ռոսաստան–Բելառուս միությանը,
–Ռուսաստանն է 2016–ի քառօրյա պատերազմի հրահրողը,
–Ռուսաստանն է 44–օրյա պատերազմի հրահրողն ու մեղավորը,
–Ռուսաստանը շահագրգռված է Մեղրիի միջանցքը թուրք–ադրբեջանական զույգին տալու ծրագրով։
Մի խոսքով, Նիկոլը գրում էր, որ ՌԴ–ն «քըխ» է ու ակնարկում էր, որ Արևմուտքն է «պուպուշ» (ի դեպ, «Հավաստի աղբյուրը» խոստացել էր, բայց այդպես էլ չհրապարակեց, թե ինչ է ուզում Արևմուտքը Հայաստանից, թեև նրա փոխարեն դա արեց Ալիևն Աստանայում, ինչի Նիկոլն արձագանքեց լուռ համաձայնությամբ)։
Հակառուսական հիստերիային զուգահեռ Նիկոլ Փաշինյանը նաև «շուխուռ» բարձրացրեց, թե բա՝ ՀՀ ինքնիշխանության դեմ քայլեր անողներին պետք է դատել։
Թե որքանով էր ճիշտ ասում «Հավաստի աղբյուրը» Ռուսաստանի մասով, այլ խոսակցության առարկա է։ Էականն այն է, որ եթե Նիկոլը ճիշտ է գրել իր թերթոնում, ապա ստացվում է, որ ինքը դեռևս 2021–ի հունվարից կողմ է արտահայտվել «Զանգեզուրի միջանցքին», կողմ է եղել ՀՀ ինքնիշխանության վերացմանը։ Սա ինքնախոստովանական ցուցմունք է և ենթակա է քրեական հետապնդման։
Կամ էլ Նիկոլը հիմա պետք է հայտարարի, որ իր թերթոնում աշխատող «Հավաստի աղբյուրն» իրականում հավայի աղբյուր է։ Երկու դեպքում էլ անհարմար բան է ստացվում։ Թեև ումից ինչ ենք սպասում։ Հանուն աթոռի սա մի օր ռուսամետ է, մի օր՝ ամերիկամետ, մի քանի օր՝ թուրքամետ և միշտ՝ աթոռամետ։
Աղբյուրը՝ 7or.am

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026