«Գյուղատնտեսական աշխատանքները 20 տոկոս ենք արել. 150 հեկտարի փոխարեն՝ հազիվ կարողացել եմ ցանել 30 հեկտարը». Վերին Շորժայի գյուղապետ
Թեպետ վերջին շրջանում թշնամին կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ, և կրակոցները գյուղին չեն հասնում, սակայն սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո գյուղացիները չեն կարող գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել։
«Գյուղատնտեսական աշխատանքները կիսով չափ ենք կատարել, կիսով չափ էլ չէ, 20 տոկոսով։ Աշնան ցանքս չենք կարողացել անել, մարդիկ իրենց հացի համար չեն կարողացել ցորեն ցանել, հույս էլ չկա, որ կանեն, չնայած՝ է՛լ երբ անեն, ցանքսի համար շատ ուշ է։ Բացի այդ, մեխանիզատորը վախենում է բաց դաշտ դուրս գալուց. թշնամին կրակում է։
Անձամբ ես վարելահողեր ունեմ, ցորեն պետք է ցանվի, 150 հեկտարի փոխարեն՝ հազիվ կարողացել եմ ցանել 30 հեկտարը։ Կանգել եմ տրակտորիստի կողքին, համոզել եմ, մարդն իմ խաթեր համար իրեն վտանգել ու այդքան բան արել է։
Գարնան աշխատանքների համար հողը պետք է վարեինք, դա էլ չենք արել։ Բա այդքան հող ունենաս ու 30 հեկտար ցանե՞ս»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։
Թե ինչպե՞ս են գյուղացիներն ապրելու, Վերին Շորժայի գյուղապետը պատասխանեց՝ բնակիչները կարող են մեկը մյուսով ապրել, այս պահին իրենց համար կարևորն անվտանգության ապահովումն է։
«Եթե այդ անվտանգությունը լինի, ապա իրենք նորից կարող են ստեղծել, ոչինչ, մի քիչ էլ թող պակաս լինի»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։
Թե ի՞նչ կանի պետությունն այն բնակիչների համար, որոնք չեն կարողանում մշակել իրենց հողատարածքները՝ սոցիալական խնդիրներ լուծելու համար, Արտյոմ Երանոսյանը տեղյակ չէ: Նա նշեց, որ մինչև այսօր այդ մասին որևէ խոսակցություն չի եղել։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026