Զինվորականները չեն կարողանում ատեստավորվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Բանակում դժգոհ են առաջիկա ատեստավորման հեռանկարից, ասում են՝ քչերն են կարողանալու հաղթահարել։ ՊՆ մեր աղբյուրն ասում է, որ հայտնի են ատեստավորման ուղղությունները, դրանք են «Կրակային պատրաստություն»՝ պարտադիր, «Ֆիզիկական պատրաստություն»՝ պարտադիր, եւ 50-60 հարցանոց հարցաշար` ըստ ոլորտի:
Օրինակ, ֆինանսական վարչություններում հարցեր՝ ֆինանսների գծով, կապի վարչությունում՝ կապի եւ տեխնոլոգիաների մասին։ Բայց ՊՆ ֆինանսիստները պետք է հանձնեն նաեւ «Կրակային պատրաստություն», «Ֆիզիկական պատրաստություն» եւ եթե չհաղթահարեն առաջին փուլը, ատեստավորման եւս 2 հնարավորություն կստանան՝ չհաղթահարելու դեպքում դուրս կմնան համակարգից:
Մեր աղբյուրի պնդմամբ` բարդ է լինելու նաեւ հմուտ, գործի գիտակ զինվորականների համար, ովքեր հրաշալի տիրապետում են զինվորական գործին, լավ հրամանատար կամ սպա են, սակայն հնարավոր է տեսական բնույթի հարցերին չկարողանան պատասխանել եւ դուրս մնան համակարգից: Ատեստավորման գաղափարը բարձրաստիճան զինվորականներին դուր չի եկել:
Նրանցից շատերը դժգոհում են, թե ինչպե՞ս է ստացվում, որ ոստիկանությունում կամ ԱԱԾ-ում, առանց որեւէ ատեստավորման, ահռելի աշխատավարձեր են ստանում, սակայն բանակը, որ պետք է լիներ այսօր ամենակարեւոր ինստիտուտը, անտեսվում է: Ատեստավորման նախագիծը կհաստատվի դեկտեմբերի վերջին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026