Նախարարի մոր՝ «Վիգմոր» կլինիկայի շենքի ձեռք բերման հետքերով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պետությունն ընտրված վերաբերմունքով է առաջնորդվում պաշտոնյաներին կամ նրանց ընտանիքի անդամներին պատկանող գույքի ձեռք բերման օրինականությունը ստուգելու կամ մութ անկյունները բացահայտելու հարցում: Այս օրերին, երբ բոլորի ուշադրությունը Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Պլազայի» շենքն ու դրա ձեռք բերման պատմությունն է, ոչ պակաս աղմկահարույց այլ գործարքներ պարզապես ստվերվել են, կամ էլ, պարզապես, քաղաքական իշխանությունը դրանց հետեւից գնալու քաղաքական կամք ու ցանկություն չունի:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացավ, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մորը՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մարգուշ Վարդանյանին նախկինում պատկանած անշարժ գույքի մասով դատախազությունում երբեք ուսումնասիրություն չի եղել: Խոսքը Երեւանի Պուշկին փողոցում գտնվող «Վիգմոր» կլինիկայի շենքի մասին է, որն, ըստ Ավանեսյանի պնդումների, այժմ իրենց չի պատկանում:
Շենքը, նշենք, պատկանել է «Արմֆարմացիա» ընկերությանը, որտեղ, նախարարի վստահեցմամբ, մասնաբաժին նաեւ իր մայրն ունի: «Արմֆարմացիա» ընկերությունը նախկինում ակտիվորեն գործել ու շենք է ձեռք բերել զուտ միայն այն պատճառով, որ Ավանեսյանի մայրը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ տիկին Լյուդմիլայի մտերիմ ընկերուհին է:
Եթե անգամ ընդունենք հանգամանքը, որ «Արմֆարմացիային» պատկանող շենքն այլեւս որեւէ կապ չունի Ավանեսյանի ընտանիքի հետ, ապա պատկան մարմինները, զուտ միայն արդարության ու ներքին բարոյականության սկզբունքից ելնելով, պարտավոր են նաեւ այս գործին ու պատմությանը հետամուտ լինել, պարզել՝ ԳԽ նախկին պատգամավորը, նախկին նախագահի տիկնոջ ընկերուհին ինչպես է տարիներ առաջ շենք ձեռք բերել. արդյոք վաճառքը արհեստական գործարք չէ՞»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում