«Համաձայն այս տեսանյութում հնչեցրած խոսքերի, գործ ունենք երկրի ղեկավարի ու իր քաղաքական թիմի հանցավոր անգործության հետ». Հովհաննես Ավետիսյան
Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր ՆՓ-ն կառավարության նիստին ասաց, որ համապատասխան տեսչական մարմնի պետին և իր գրասենյակի մաս կազմող տեսչական մարմինների աշխատանքները համակարգող ստորաբաժանման ղեկավարին աշխատանքից ազատել է Սուրմալուի դեպքով: Ըստ իր խոսքի, ազատել է քանի որ երկու տարի առաջ հանձնարարական է տվել ու չեն կատարել. Ու ասում է, որ հանձնարարական եմ տալիս, հոմ չեմ շաբաթը մեկ զանգելու ասեմ, հիշու՞մ եք…:
Ուրեմն ինչ է ստացվում, ըստ իր ասածի, իր երկու տարի առաջ տված հանձնարարականի չկատարման մասին իմանում է միայն Սուրմալուի աղետից հետո: Ըստ իր խոսքի, ասել է Լիբանանում տեղի ունեցած պայթյունից հետո ասել է, որ ստուգեն, թե մեզ մոտ ինչ նմանատիպ ռիսկային օբյեկտներ կան ու չեն արել:
Նախ ասեմ, որ եթե նույնիսկ վարչապետի հանձնարարականը բանավոր հնչում է կառավարության նիստում կամ մեկ այլ հավաքին, ապա իր աշխատակազմի ղեկավարը պարտավոր է դրանք արձանագրել և հետևել դրանց կատարման ընթացքին ու պարբերաբար զեկուցել վարչապետին: Այսինքն անձամբ ինքը չէ, որ հետևում է տված հանձնարարականների կատարմանը, կան պաշտոնյաներ, որ պարտավոր են դա անել և իրեն զեկուցել:
Հետևաբար, եթե չեն արել, ապա թերացել են ոչ միայն չկատարողները այլ նաև նրանք, որ պարտավոր էին վերահսկել:
Եվ քանի որ գործ ունենք շատ լուրջ դեպքի հետ, որի հետևանքով մարդիկ են մահացել, ապա կնշանակի գործ ունենք հանցավոր անգործության (ըստ ՆՓ խոսքերի) պատճառով մարդկանց մահվան հանգեցրած երևույթի հետ: Կնշանակի, պետք էր ոչ միայն գործից ազատել, այլ նաև քրեական գործ հարուցել, և պարզել արդյոք կա՞ հանցավոր անգործություն նշվածում, թե՝ ոչ:
Իսկ համաձայն այս տեսանյութում հնչեցրած խոսքերի, գործ ունենք երկրի ղեկավարի ու իր քաղաքական թիմի հանցավոր անգործության հետ (տվյալ դեպքում առաջին հերթին իր և իր աշխատակազմի ղեկավարի), իսկ ազատված պաշտոնյաները ուղղակի քավության նոխազ են:
Մասնավորապես, համաձայնվել է կոմպրոմիսների տարբեր տնտեսավարողների նկատմամբ (տեսանյութի սկզբի մասը, օգոստոս ամսին), արդյունքում տեսչականը իր պարտականությունները չի կատարել ու ունեցել ենք այդքան մարդկային զոհերը: Իսկ հիմա ասում է՝ հանձնարարել եմ, չեն արել (տեսանյութի հաջորդ մասը, նոյեմբեր ամիս)»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026