Հաց-պանիր ուտող սովածները դարձել են միլիոնատերեր
Politik.am-ը գրում է. «Օրերս Yerevan.today լրատվականը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը կրում է 18 կարատանոց ոսկուց, Roger Dubuis ֆիրմայի ժամացույց, որի արժեքը կայքում նշված է 31 900 ԱՄՆ դոլար:
Աննա Հակոբյանը ճոխությունների միակ սիրահարը չէ այս իշխանության մեջ։ Վերջին տարիներին մամուլը տասնյակ հրապարակումներ է արել ՔՊ-ականների կողմից նոր գնված թանկարժեք մեքենաների, տների, առանձնատների և բիզնեսների մասին։ Իշխանության գալուց հետո, ժամանակին պարտքով գարեջուր խմողները, միայն ամենաթանկարժեք հանգստավայրերում են հանգստանում։ ՔՊ-ականների ցոփ ու շվայտ կյանքին չի խանգարում անգամ աղետալի պարտությունն ու ծանր վիճակում հայտնված սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հոգսերը։
Նկատենք, որ հիմա շռայլությունների մեջ խեղդվող իշխանականները ժամանակին փող էին հավաքում, որ «սովից չսատկեն»։ Սա մեր գնահատականը չէ, այլ 2018 թվականին իրենց վիճակը նկարագրող իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանին է․ «Նստել էինք մեր վարչությունով և կոպեկներս էինք հաշվում, թե ով կարա 10 հազար դնի, 20 հազար դնի, որ հաց-պանիր առնենք, մի երկու վրան, որ չմրսենք սատկենք հասնենք, տեսնենք ինչ ենք անում։ Հաշվարկեցինք, որ մեր գումարները հերիքում է 5 օրվա համար։ Չորրորդ օրվանից մենք սկսեցինք բանան ուտել»,-2018 թվականին հայտարարում էր Հովիկ Աղազարյանը, երբ խոսում էր իրենց թիմի մասին։
Ահա թե ինչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում է, որ աղքատությունը նվազել է Հայաստանում։ Իրենք այլևս աղքատ չեն և չեն մտահոգվում սովից մեռնելու վտանգի մասին և իրենց թվում է, թե իրենց նախկին «գործընկերները»՝ մյուս աղքատները ևս նման խնդիր չունեն»։
256
Перепосты
facebook sharing button 256twitter sharing buttonlinkedin sharing buttonmessenger sharing buttonprint sharing buttonsharethis sharing button
● Այս խորագրի վերջին նյութերը
Գերասիմ Վարդանյանն ազատ կարձակվի
17.11.2022
●
18:28
Փոխարինեց 10 միլին ՀՀ դրամ գրավով.
Ատեստավորման հետ կապված օրենքի նախագիծը ունի բազմաթիվ ռիսկեր, անարդարության ցանկացած դրսևորում ԶՈՒ-ում բերելու է ավելի ծանր վիճակի․ Տիգրան Աբրահամյան
17.11.2022
●
13:02
Ծրագրի արդյունավետությունը մեծ հաշվով կախված է նրանից, թե իրականության մեջ ինչքանով է

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026