«Սև ամպեր»՝ պարեկային ծառայության պետի գլխավերևում. սկանդալային նոր բացահայտումներ են սպասվում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ լրատվամիջոցներով կադրեր հրապարակվեցին, թե ինչպես են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետին սպասարկող ծառայողական մեքենայի վարորդն ու նրա կողքին նստած ՊԾ պետ Արթուր Ումրշատյանն առանց ամրագոտու երթևեկում: Անցել է մոտ երկու շաբաթ, և գոնե պաշտոնապես չի հայտարարվել, թե ինչ տույժի է ենթարկվել Ումրշատյանը, կամ արդյո՞ք որևէ տույժի ընդհանրապես ենթարկվել է: Սակայն, ինչպես երևում է, պարեկային ծառայության պետի հետ կապված առաջիկայում նոր սկանդալներ են սպասվում: «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Պետական վերահսկողական ծառայությունը լայնամասշտաբ ստուգումներ է իրականացնում պետական բազմաթիվ գերատեսչություններում, այդ թվում՝ ավտոպարկերի հետ կապված:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ լուրջ չարաշահումներ են բացահայտվել նաև պարեկային ծառայությունում: Դրանցից մեկը, ըստ տեղեկությունների, վերաբերում է նրան, որ պարեկային ծառայության մի շարք ավտոմեքենաների կատալիզատորները հանվել ու վաճառվել են: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս պահին դեռևս հետևանքներ չկան, քանի որ ստուգումները լայնածավալ են ու առայժմ ընթացքի մեջ են: Դրանց ավարտից հետո լինելու են բավականին աղմկահարույց բացահայտումներ: Այս ինֆորմացիան, մեր ունեցած տեղեկություններով, դրվել է վարչապետի սեղանին, և չի բացառվում՝ այս ամբողջ սկանդալն ավարտվի Ումրշատյանի պաշտոնանկությամբ:
Այս թեման այնպիսի մեծ ընդգրկում ունի, որ պետական տարբեր կառույցներում հնարավոր են այլ պաշտոնանկություններ ևս: Հավելենք, որ թերթի տեղեկություններով, որոշ ուսումնասիրությունների արդյունքները փոխանցվել են նաև ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026