13 ապացույց ի հակադրություն Փաշինյանի ստերի․ Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը գրում է․
3 հիմնական ապացույց
13 ապացույց ի հակադրություն Նիկոլ Փաշինյանի անբարո ստերի, թե Արցախը Ադրբեջանի կազմում Հայաստանը ճանաչել է դեռևս 2007 թվականին:
Ապացույցներ.
Մադրիդյան կոչվող սկզբունքները (2007 թ. նոյեմբեր) իրենց մեջ պարունակում են 3 հիմնական սկզբունք՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք:
Այսինքն՝ 2007-ի փաստաթղթի մեջ, որով Նիկոլը փորձում է արդարացնել իր դավաճանությունները, գրված և միջազգային միջնորդական խմբի կողմից արձանագրված սկզբունք է ՝ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք:
«Մայնդորֆյան հռչակագիրը», որը ստորագրվել է 2008-ին ՝ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Մեդվեդևի կողմից, Ադրբեջանը համաձայնեց, որ «Մադրիդյան սկզբունքները» հիմք են հանդիսանալու այս կոնֆլիկտի կարգավորման համար:
2009-2013 թթ.Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները 5 անգամ ընդունել են համատեղ հայտարարությունն, որոնցով բացահայտել են Արցախյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները և տարրերը:
Դրանք հիմնված են եղել 2007 թ.-ի «Մադրիդյան սկզբունքների» վրա, բայց առավել բանակցված, առավել պրոհայկական ձևակերպումներ պարունակող:
2011թ. հունիսին Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից առաջարկված փաստաթուղթը, որը մերժեց Իլհամ Ալիևը ապացույց է, ապտակ է Նիկոլի ստին, թե 2007-ից Հայաստանը Արցախը տվել էր Ադրբեջանին:
2016-ի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն հայտարարում է, որ աշխարհը ստիպում է իրեն ճանաչել Արցախի անկախությունը:
2017-ի նոյեմբերին Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրում են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՍԵՊԱ), որտեղ ներառված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես Արցախի խնդրի կարգավորման սկզբունքներից մեկը:
2019-ին Նիկոլ Փաշինյանն ընդունում է Արայիկ Հարությունյանի կուսակցության պատվիրակությանը և խոստովանում, որ Պուտինը, Լուկաշենկոն, Նազարբաևը իրեն ասում են՝ Ալիևը շատ լավ հասկանում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու:
2020-ի հունվարին Կապանում Նիկոլ Փաշինյանն ինքն է կարդում Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը՝ Արցախը պետք է ունենար ոչնչով չսահմանափակված, պարտադիր ուժ ունեցող հանրաքվեի հնարավորություն՝ միջանկյալ կարգավիճակով:
Անգամ պատերազմից հետո 2020-ի ձմռանը ՌԴ ԱԳՆ-ն ռուս նախկին համանախագահ Իգոր Պոպովի շուրթերով ներկայացնում է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի բովանդակությունը ՝ Արցախի միջանկյալ կարգավիճակ, վերջնական կարգավիճակ, հանրաքվե և այլն: Սա մինչ այն պահը, երբ 2018-ին տեղի ունեցավ իշխանափոխություն:
Ֆրանսիայի սենատը 2020-ի նոյեմբերին, պատերազմից հետո, ընդունել է բանձև՝ կոչով դիմելով Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի անկախությունը:
2020-ի նոյեմբերին ԵՄ ԱԳ նախարար Բորելը ԵՄ պաշտոնական տեսակետն է հայտնում ՝ ԼՂ խնդիրը կարգավորված չէ և Արցախի կարգավիճակի հարցը պետք է լինի բանակցությւոնների փաթեթում:
Մինչ 2021-ի ապրիլի խայտառակ խորհրդարանական ընտրությունները, ՄԽ համանախագահ երկրները պաշտոնական տեսակետներում հայտնում էին, որ Արցախյան խնդիրը կարգավորված չի, չունի ռազմական լուծում և պետք է կարգավորվի կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա:
2022-ի մայիսի 19-ին ԱՄՆ դեսպանը Հայաստանում (անգամ պատերազմից և խորհրդարանական ընտրություններից հետո), տրված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ն ճանաչում է ԼՂ բնակչության իրավունքը՝ որոշելու սեփական ապագան:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել