Քաղաքականությունը շատ ապուշ բան է. Մովսես Հակոբյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
«Փաստինֆո»-ն գրում է․ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամաակ հերթական աղմկահարույց հայտարարությունն է արել: Նա, մասնավորապես, հայտարարել է, թե ԼՂ-ում Հայաստանի բանակ չկա.
«Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության նախապատրաստության շրջանակներում է Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում Լեռնային Ղարաբաղում բանակ ունենալու մեջ: Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, որը թերևս լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար:
Իմ ընկալումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը բանակ ունի միայն ու միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով»,-ասել է Փաշինյանը՝ նշելով, որ Սոչիում առաջարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի, միջազգային երաշխիքներով, որի արդյունքում նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք Լեռնային Ղարաբաղը կարող է և չունենալ:Փաշինյանի այս հայտարարության վերաբերյալ «Փաստինֆո»-ն մեկնաբանություն է վերցրեց ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանից.
- Պարո՛ն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությանը նիստի ժամանակ հայտարարել է թե Արցախում Հայաստանի բանակ չկա, ավելին՝, ասել է, թե Արցախի հայությունը բանակ ունի միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը, արդյո՞ք այս հայտարարությամբ նա հերթական անգամ չի հարվածում բանակին և անվտանգությանը.
-Ես քաղաքական գործիչների հայտարարությունները չեմ մեկնաբանում, քաղաքականությունը շատ ապուշ բան է:
-Իսկ դուք այս պահին Արցախում ցեղասպանության վտանգ տեսնու՞մ եք.
-Եթե հասարակությունը, բանակը չդիմադրեն, միջազգային կազմակերպությունները աչք փակեն, անպայման լինելու է:
-Այսինքն միակ երաշխիքը պաշտպանության բանա՞կն է
-Բոլոր ժամանակներում բանակն է պաշտպանել ժողովրդին ցեղասպանությունից:
- Պարո՛ն Հակոբյան, Արցախում նաև ռուս խաղաղապահներ կան տեղակայված.
- Հիմնական երաշխավորը մեր բանակն է:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել