Եթե ճանապարհը դարձավ միջազգային պայմանագրի օբյեկտ, քո վերահսկողությունը անմիջապես վերանալու է. Գագիկ Աղաջանյան
Հայկական կողմի առաջարկը՝ Ադրբեջանին դեպի Նախիջեւան ճանապարհներ տրամադրելու վերաբերյալ, կարելի է համարել այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» Ադրբեջանի պահանջները չեզոքացնելու քայլ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը՝ հավելելով, որ Բաքուն այդ առաջարկներին չի արձագանքում, քանի որ նրանց հետաքրքրում են ոչ թե ճանապարհները, այլ Սյունիքը:
«Անկախ նրանից, թե որ ճանապարհի մասին է խոսքը, դա մնում է Հայաստանի սուվերեն իրավունքի ներքո: Հայաստանը չի կարող զիջել միջանցք, տալ արտատարածքային ճանապարհ: Չի կարող ճանապարհը նույնիսկ դարձնել միջազգային պայմանագրի օբյեկտ: Դա սարսափելի բան է: Եթե դարձավ միջազգային պայմանագրի օբյեկտ, քո վերահսկողությունը անմիջապես վերանալու է: Հետեւաբար, ես Հայաստանի դիրքորոշումը ողջունում եմ: Վերջապես մենք լսեցինք այն, ինչ ուզում էինք: Ըստ էության, բոլոր ճանապարհները պետք է ապաշրջափակվեն եւ գործեն»,-ասաց նա:
Աղաջանյանի խոսքով, իհարկե, ցանկացած ճանապարհ, որ կարող է անցնել քո տարածքով, այսպես, թե այնպես քեզ համար տեսականորեն շահավետ է. Բայց կան ճանապարհներ, որոնց շահագործման դեպքում մենք շենք կարող շահեկան իրավիճակում լինել: Այն ճանապարհների մասին, որի մասին բարձրաձայնում են մեր իշխանությունները, թվում է՝ պետք է ընդունելի լինեն ադրբեջանցիների համար, որովհետեւ դա հնարավորությունը է կապվել Նախիջեւանի հետ: Բայց միաժամանակ, մենք ունենք մի այսպիսի իրավիճակ. Որեւէ մեկն ուսումնասիրե՞լ է, թե Նախիջեւանն այսօր իրենից ինչ է ներկայացնում: Նախիջեւանն ունի մոտ 300 հազար բնակչություն, եւ չնչին տնտեսություն ունի, չկան մեր արտադրություններ, ոչ մի բան: Հիմա այս դեպքում տրանսպորտային ինչպիսի՞ կապ պետք է լինի, որ նա իրեն բավարարված զգա: Նախիջեւանն այսօր ունի երկաթուղային կապ Իրանի հետ, ունի ավտոմոբիլային կապ Թուրքիայի եւ Իրանի հետ եւ ավտոմոբիլային կապ Իրանի միջոցով Ադրբեջանի հետ: Նախիջեւանն ինչ էլ անի, պետք է Ադրբեջանի հետ կապվծ երրորդ երկրի միջոցով, կամ Հայաստանի, Կամ Իրանի: Իրանի հետ արդեն այդ ճանապարհը գոյություն ունի, ի՞նչ խնդիր կա Հայաստանի հետ կապն ունենալու»,-ասաց նա:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել