Ով է վարելու ՔՊ ժողովի նիստերը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ իշխող կուսակցությունն իր ղեկավար մարմինները որոշել է նմանեցնել ՀՀԿ ղեկավար մարմիններին: ՔՊ նորընտիր վարչության վերջին նիստում քննարկվել է կուսակցության ընդլայնված ղեկավար մարմնի` քաղաքական ժողովի կազմը, եւ որոշում է կայացվել մինչեւ տարեվերջ հրավիրել դրա առաջին նիստը:
Հիշեցնենք․ այս մարմինն իշխող կուսակցությունում նոր է ձեւավորվել՝ վերջին համագումարի ընթացքում։ Քաղաքական ժողովը կազմված է 70-ից ավելի կուսակցականից, դրանում ներգրավված են կառավարության ՔՊ-ական բոլոր ներկայացուցիչները, ԱԺ մշտական հանձնաժողովների ՔՊ-ական ղեկավարները, ինչպես նաեւ տարածքային խորհուրդների ղեկավար կազմերը։
Սա մոտավորապես նման է ՀՀԿ խորհրդին, որտեղ կուսակցական ակտիվն էր, որն ամիսը մեկ պարբերականությամբ նիստեր էր անցկացնում, ինչ-որ հարցեր քննարկում։ ՔՊ քաղաքական ժողովի նիստերը վարելու է կուսվարչության նախագահը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել