Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ՍՊԸ-ներից մեկը հերթական արտոնությունը ստացավ
Կառավարության հերթական նիստի օրակարգում ընդգրկված 36 հարցերից որևէ մեկը զեկուցվող չէր: Չզեկուցվող հարցերից 6-ն Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացրած նախագծերն էին 6 ընկերությունների մաքսատուրքերից ազատման արտոնության վերաբերյալ:
Այսպիսով, նախարարի առաջարկով մաքսատուրքից ազատվեցին «Քանաքեռի կարի ֆաբրիկա», «Դրիմի դոմս» ՍՊԸ-ները, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, «Բարսիս», «Բեստպակ», «Ալեքս սոկս»» ՍՊԸ-ները:
Ի դեպ, 2021 թվականին հիմնադրված «Ալեքս սոկս» ՍՊ ընկերությունը պատկանում է Սամվել Ալեքսանյանի (հանրությանը հայտնի՝ «Լֆիկ» մականունով) ընտանիքին: Այս ընկերության մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 128 մլն դրամ:
Ըստ նախագծի հիմնավորման՝ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել զուգագուլպաների արտադրության համար. «Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2․5 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 1․25 մլրդ դրամի ներդրում նոր սարքավորումների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 90 նոր աշխատատեղ՝ մինչև 215 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2․5 մլրդ դրամ»։
Հիշեցնենք, որ Ալեքսանյանների ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությունը մի քանի անգամ արդեն հասցրել է օգտվել Կառավարության արտոնություններից:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել