Իշխանությունը կրկին օրակարգ է բերում պատերազմի ժամանակ կիրառվող սահմանափակումները. Նոր նախագիծ են մշակել
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն օրենսդրական փաթեթ է մշակել՝ նախատեսում է խստացնել պետական եւ ծառայողական գաղտնիքի հրապարակման համար նախատեսված պատիժը, ընդլայնել «պետական գաղտնիք» համարվող տեղեկությունների ցանկը, պետական գաղտնիք համարել «ծառայողական գաղտնիք» համարվող եւ «գաղտնի» դրոշմագիր ունեցող բոլոր փաստաթղթերը։
Օրինակ, ահաբեկչությանը հնարավոր առնչություն ունեցող անձանց ու կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական մոնիտորինգի, պետական պահպանության ենթակա կառույցների անվտանգության, պետական սահմանի պաշտպանության, ազգային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների մասին տեղեկությունները, որոնք «պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, արտադրանք կամ նյութեր, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը»։
Գաղտնիքի հրապարակման համար՝ գործող Քրեական օրենսգրքով նախատեսված 1-4 տարվա պատիժ, առաջարկվում է սահմանել 3-5 տարի, եթե արարքը նաեւ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ ծանր հետեւանք է առաջացրել` մինչեւ 8 տարի։ Նկատենք, որ սա 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառված սահմանափակումների նորացված տարբերակն է, որով ուզում են հավերժացնել խոսքի ազատության դեմ այն ժամանակ կիրառված սահմանափակումները: Երեւի, համը բերաններում է մնացել:
Բայց սա հստակ հակասահմանադրական օրենք է, եւ այն, կարծում ենք, միջազգային կառույցների եւ ընդդիմության պատշաճ ուշադրությանը կարժանանա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել