«2 տարի առաջ պատահած համազգային պարտությունն ու խայտառակությունն օրինաչափություն էր». Արսեն Ջուլֆալակյան
Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավոք, հերթական անգամ համոզվում ես, որ 2 տարի առաջ պատահած համազգային պարտությունն ու խայտառակությունն օրինաչափություն էր, երբ տեսնում ես, որ…
-մինչև այսօր այդ դավաճանության գլխավոր ճարտարապետը և նրա խմբակը իշխանության են և շարունակում են վայելել հազարավոր մարդկանց աջակցությունը՝ այդ թվում՝ բավական կրթված մարդկանց
-դավաճանը ոչ թե պատժված է, այլ փորձում է պատժել բոլոր նրանց, ովքեր պայքարում են Հայաստանի ներքին և արտաքին թշնամիների դեմ
-ազգակործան պատուհասն իր ընտանիքով հանդերձ նույնիսկ մի փոքր չի զղջում իր բերած աղետի համար և չտեսավարի առավելագույնս ըմբոշխնում է իշխանության տված բարիքները՝ նորից անպատիժ
-կապիտուլյացիան ներկայացվում է որպես սովորական, նորմալ մի երևույթ և ընդունվում է հանրության լայն շերտերի կողմից
-պատերազմի ընթացքում և դրանից հետո խայտառակ վարկ դրսևորածները նշանակվում են նոր, ավելի բարձր պաշտոնների, մաքրվում են, երբեմն նույնիսկ հերոսացվում, շարունակում են անարգել եթերներով և սոց. հարթակներով իրենց ստերի և մանիպուլյացիաների տարածումը
-ՊՆ-ն, ԳՇ-ն, ԱԱԾ-ն հաշտ են այս ամենի հետ:
Հաշտ են նաև բազմաթիվ իբր սկզբունքային, ազգայնական հայտնի դեմքեր, որոնք ևս շատ հարմար տեղավորվել են տարբեր պաշտոնների
-Սփյուռքի տարբեր համայնքներում հանդիպումների ընթացքում լսում ես խայտառակ «սրանք վատն են, բայց նախկիններն ավելի վատը» թեզը
-սուտը, ատելությունը, ցինիկությունը, տգիտությունը, քծնանքն ու մեծամտությունը, արդարության բացակայությունը հասել են խեղդող մակարդակի…
-երբ այսքան ապացույցներից հետո ծնունդով արցախցի, բարձրագույն կրթություն ստացած, տարիներով դասախոս աշխատած մարդն ասում է, թե էս «խեղճն» ինչ աներ, ամեն ինչ նախապես էր որոշված…
-երբ հայտնի քպ-ականները դեռ կարող են ազատ զբոսնել քաղաքում
Երկար կարելի է շարունակել:
Բայց այսքանն էլ հերիք է, որ պարզ դառնա եղածի օրինաչափությունը:
հ.գ. ցավակցում եմ հայրենիքի համար նահատակվածների ընտանիքներին: Կգա ժամանակ, երբ նրանց սխրանքները կգնահատվեն»։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել