Էրիկ Ալեքսայանը կմնա կալանքի տակ․ դատախազության պարզաբանումը
Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել․
Փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը նախօրեին «Facebook» սոցիալական ցանցում գրառում է արել՝ նշելով. «Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ. Մարիկյանի, քննության առնելով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնի քննչական բաժնի պետի տեղակալի կողմից ներկայացված միջնորդությունը Էրիկ Ալեքսանյանի ու իմ պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին, որոշեց այն մերժել»:
Շփոթմունքի կամ դիտավորության արդյունքում զանգվածային լրատվության միջոցներում և սոցցանցերում լուրեր են տարածվում, թե փաստաբան Է.Ա.-ի նկատմամբ կալանքի երկարաձգման միջնորդությունն է մերժվել, հետևապես փաստաբան Է.Ա.-ն ազատ է արձակվելու:
Գլխավոր դատախազությունը հարկ է համարում տեղեկացնել, որ փաստաբանի գրառումը վերաբերում է մեկ այլ քրեական վարույթի շրջանակում մեկ այլ անձի նկատմամբ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մերժելու մասին որոշմանը: Նշված գործով Է.Ա.-ն հանդիսացել է պաշտպան և այն որևէ առնչություն չունի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 19-ի որոշման հետ, որով բավարարվել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը, և փաստաբան Է.Ա.-ի նկատմամբ խափանման միջոց կալանքը կիրառվել է երկու ամիս ժամկետով:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել