Սեպտեմբերի 13-ին Ջերմուկի դիրքերում զոհված Վազգեն Զարգարյանը Կարբի գյուղից էր. NEWS.am
NEWS.am-ը գրում է.
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Վազգեն Զարգարյանը։
19-ամյա Վազգենն Արագածոտնի մարզի Կարբի գյուղից էր։ Սովորել էր Երևանի N 6 արհեստագործական պետական ուսումնարանում։
Նա բանակ էր զորակոչվել նախորդ տարվա ամռանը։ Սկզբում ծառայել էր Վանաձորում, ապա տեղափոխվել Ջերմուկ։
«Վազգենի դիրքից մեկ հոգի է ողջ մնացել ու պատմել է, որ Վազգենը որովայնի շրջանում վիրավորում է ստացել։ Բայց չի թողել ընկերոջն իրեն տանել, ընկերոջն ասել է՝ դու գնա, ես կմնամ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարբի համայնքի ղեկավար Ռոլանդ Հակոբյանը։
Հարազատների հետ Վազգենը վերջին անգամ կապվել էր սեպտեմբերի 12-ի գիշերը։ Վազգենը եղել է սեպտեմբերի 20-ին Ադրեբեջանի կողմից Հայաստանին փոխանցված 95 զոհված զինծառայողների թվում։
Նա հուղարկավորվել է հոկտեմբերի 7-ին, Կարբիում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 14–ին՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ, հայտնել էր, որ ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվն այժմ գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Փաշինյանի խոսքով, վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ, իսկ անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել