Սասուն Խաչատրյանը հետին ամսաթվով հավելավճար կստանա
Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հետին ամսաթվով ֆինանսական հավելավճար կստանա։ Այս մասին Ազգային ժողովում, պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքի վճարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում ուղղումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, նոյեմբերի 8-ին ասել է հանրապետության արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Առաջարկվում է ապահովել պարգեւավճար Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին մեկ-մեկուկես ամսվա համար, երբ օրենքը գերատեսչության ղեկավարի նշանակման պահին դեռ ուժի մեջ չէր մտել։
Օրենսդրական ուղղումները նախատեսում են նաեւ կոմիտեի աշխատակիցների հավելավճարներ յուրաքանչյուր աշխատանքային տարվա 2 տոկոսի չափով։ «Նախագծի նպատակը կոմիտեի աշխատակիցների համար սոցիալական երաշխիքների ապահովումն է»,- նշել է Սարգսյանը։
Համեմատաբար կարճ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացել է մշտական խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։
Ներկայում հակակոռուպցիոն կոմիտեն գլխավորում է Սասուն Խաչատրյանը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել