Որ պաշտոնյաները չեկան բյուջեի քննարկումներին
Ժողովուրդ օրաթերթը գրում է. Երեկ խորհրդարանում ավարտվեցին 2023 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները: Այս ամբողջ օրերի ընթացքում, երբ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները խորհրդարանում էին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն այնքան էլ ակտիվ չէին, եւ մատների վրա կարող ենք հաշվել այն պատգամավորներին, որոնք մասնակցել են բյուջեի քննարկումներին, ակտիվ եղել եւ հարցեր ուղղել:
Թերեւս կարելի է մատնանշել ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանին եւ Սերգեյ Բագրատյանին, որոնք ավանդաբար ակտիվ էին եւ գրեթե բոլոր զեկուցողներին հարցեր էին ուղղում:
Երեկ, օրինակ, խորհրդարանում տեղի ունեցավ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի եւ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Խորհրդարանում երեկ ՀՀ մարզպետներն էին, որոնք հերթով ներկայացրին բյուջեի նախագծերը, սակայն ավանդական ակտիվությունն առկա չէր, եւ մարզպետներից շատերին անգամ հարց տվող չկար:
Ավելին՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը եւ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն առհասարակ նիստին չէին ներկայացել, եւ հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի մտքով էլ չանցավ հետաքրքրվել, թե որն է նրանց՝ խորհրդարան չգալու պատճառը: Մինչդեռ ընդդիմադիր եղած ժամանակ հենց Նիկոլ Փաշինյանն էր քննադատում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ ասելով, թե նա ավելի կարեւոր գործեր ուներ, քան խորհրդարան գալը:
Որպես համեմատություն՝ ընդգծենք՝ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը երեկվանից արձակուրդում է, սակայն մասնակցում էր բյուջեի քննարկմանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել