Համալսարան չավարտածի հետ ի՞նչ քննարկում
«Հրապարակ» թերթը գրում է. «Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառմանը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին՝ օպերային թատրոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին եւ ընդգծել, որ սա շատ կարեւոր հոբելյան է: «․․․
Մենք առանց որեւէ չափազանցության պիտի արձանագրենք, որ մանկավարժի մասնագիտությունը եւ, հետեւաբար, նաեւ մանկավարժական կրթությունը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն, որովհետեւ մանկավարժական կրթությունը, ի վերջո, կներեք կրկնաբանության համար, կրթություն է՝ կրթություն տալու մեթոդների, ձեւերի եւ այսօր արդեն՝ տեխնոլոգիաների մասին»: Ներկա են եղել նաեւ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատգամավորներ, դեսպաններ:
Մանկավարժականի գիտխորհրդի անդամ, «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ստացել է միջոցառմանը մասնակցելու հրավեր, սակայն չի մասնակցել: Միայն երեկ մասնակցել է համալսարանում կազմակերպված միջոցառմանը, որտեղ ներկա չեն եղել իշխանությունները: «Մեկ շաբաթ առաջ տեղեկացրել էին, որ միջոցառում է լինելու, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը: 2 օր առաջ էլ տեղեկացրին, որ օպերայի շենք մտնելու համար հրավիրվածները պետք է ներկայանան անձնագրերով:
Ես արդեն իսկ գլխի ընկա, թե ինչ է կատարվելու՝ մերժեցի հրավերը: Ի վերջո` համալսարան չավարտածի հետ ի՞նչ քննարկում համալսարանի մասին»,- ասաց նա: Ուսանողները նրան պատմել են, որ մինչեւ մտնելը «երկար-բարակ իրենց պայուսակներն են զննել, ինչը եղել է շատ տհաճ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել