ՄԻՊ-ը հերքեց Փաշինյանին. նա խաբել է. մաս 129
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հաճախ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ասված ստերը բացահայտում են հենց իր թիմակիցները կամ անկախ պաշտոնյաները:
Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչպես մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի կողմից բացահայտվեց Փաշինյանի սուտը: Մասնավորապես, խոսքը Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով անհետ կորած համարվող քաղաքացիների իրական թվի մասին է:
Այսպես, 2021թ. օգոստոսի 26-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ պատերազմի հետեւանքով 243 զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է, դրանից վեց ամիս անց՝ 2022թ փետրվարի 9-ին, Փաշինյանը կրկին ԱԺ-ում հրապարակեց նոր տվյալներ՝ նշելով, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ունի 217 անհետ կորած։
Իսկ, ահա, ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը, 2022 թվականի սեպտեմբերի 8-ին ներկայացնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ 2022թ. օգոստոսին ներկայացրած տվյալները, հայտնել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմի հետեւանքով 303 անձ Հայաստանից դեռեւս անհայտ կորած է համարվում: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թաքցնում է իրական տվյալները, իսկ անձամբ վարչապետը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել