Ինչու է նիկոլավարի ստում «անբարոյականի վաստակը»
Ինչպես հայտի է, Ալեն Սիմոնյանն ու Էդմոն Մարուքյանը միմյանց անբարոյականի վաստակ էին անվանել։ Սա այն դեպքն էր, երբ «Ելք» դաշինքի մաս կազմող կուսակցությունների անդամների տված գնահատականների հետ դժվար է չհամաձայնելը։ Իրանք իրար ներսից գիտեն ու որ մի բան ասում են, ուրեմն՝ մի բան գիտեն (Ալենը Էդմոնին նաև «քաղաքական տրյապկա» էր անվանում, ինչի հետ ևս դժվար է վիճելը)։ Բայց դա դեռ մի կողմ։
Ուրեմն էս «անբարոյականի վաստակը», իրեն միամիտ լոռեցու տեղ դրած, նիկոլավարի ստում էր Հ1–ի եթերում։ Էդմոն Մանրուքյանը ասում է, թե, իբր, ընդդիմությունը՝ «Հայաստան» դաշինքը, Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ–ն իրենց տեսակետները չեն հայտնել Սյունիքի միջանցքի մասին, չեն ասել ՀՀ–ի մասով իրենց կարմիր գծերի մասին։ Իբր ուզում է ասել, թե ընդդիմությանն այդ հարցերը չեն հետաքրքրում, իրենց միայն իշխանությունն է հետաքրքրում։
Էդմոնի ասածը ոչ թե սուտ է, այլ անբարոյան սուտ՝ վայել միայն «անբարոյականի վաստակին»։ Էդմոն Մարուքյանի հետ նման դեպքերում ոչ թե պետք է բանավիճել, այլ նրա վրա քֆուր պետք է դնել՝ տո ստին մմզ–պպզ անե՞նք, թե «Հայաստան» դաշինքը, Քոչարյանը կամ ՀՅԴ–ն չեն արտահայտվել միջանցքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության թեմայով։
Էս թուրքի ծառաները հայրենասիրություն են խաղում, քանզի դրանով են ուզում խաբել ժողովրդին։
«Հայաստան» դաշինքը բազմաթիվ նախաձեռնություններ է արել այս թեմաներով։ Առաջարկել է կարմիր գծերը ֆիքսել՝ թուրք–ադրբեջանական ռազմավարական փաստաթղթի՝ Շուշիի հռչակագրի դեմ հայտարարություն ընդունելով։ Նիկոլ Փաշինյանը մերժել է։ Սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների թեմայով է նիստ հրավիրվել ու հայտարարություն առաջարկվել, մերժել են։ Բազմաթիվ այլ բաներ են մերժել։
Ընդդիմությունը Հայաստանի ու Արցախի համար կարմիր գծերը ֆիքսել է այս տարվա ապրիլի 5–ի հանրահավաքում։
Ընդդիմությունը կարմիր գծեր էր ֆիքսում ամիս ու կես՝ շուրջօրյա հանրահավաքներ, ակցիաներ իրականացնելով։
Ընդդիմությունն այս թեմաներով հրապարակավ արտահայտվում է ամեն օր։
Օրերս «Հայաստաան» դաշինքը կրկին հրապարակավ հնչեցրել էր իր տեսակետները ՀՀ ինքնիշխանության, միջանցքի ու այլ թեմաներով։
Եթե այս ամենից հետո Էդմոնը հայտարարում է, որ «Հայաստան» դաշինքը տեսակետ չի հայտնում, ուրեմն Ալեն Սիմոնյանը երիցս ճիշտ էր նրա մասով։
Մեկ հարց է մնում բաց։ Համացանցի դարաշրջանում, երբ հնարավոր է ցանկացած ինֆորմացիա վայրկյանների ընթացքում գտնել, Էդմոն Մանրուքյանը ինչո՞ւ է ստում։ Պատասխանը պարզ է՝ բա ուրիշ ի՞նչ անի Նիկոլի հաճախորդը, եթե չստի։
Աղբյուր՝ 7or.am

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել