Ոստիկանությունը 27 միլիոն դրամ է վճարել Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնեսին
Հայաստանի Ոստիկանությունը շուրջ 27 միլիոն դրամ է վճարել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնեսին, գրում է 168.am-ը։
Խոսքը վերաբերում է «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ին, որի հետ մեկ անձից գնման ընթացակարգով Ոստիկանությունն այս շաբաթ՝ հոկտեմբերի 28-ին, կնքել է գնման պայմանագիր՝ 150 մեքենայի ԱՊՊԱ-ն անելու համար։
Նշենք, որ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բիզնես «Սիլ ինշուրանս»-ը 2018 թվականի իշխանափոխությունից հետո է հայտնվել մեկ անձից գնումների առաջին հորիզոնականներում։
Օրինակ՝ Փաշինյանի աշխատակազմը 2018 թվականին 90 ավտոմեքենայի ԱՊՊԱ պայմանագիրը մեկ անձից գնման ընթացակարգով կնքել է հենց «Սիլ Ինշուրանս» ընկերության հետ՝ 2 մլն 313 հազար դրամի դիմաց։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել