«Համաշխարհային հայկական գագաթնաժողով ճռճռան անունը կրող նիկոլա-սինանյանական անճոռնի հավաքի մասին մի քանի դիտարկում»․ Վահե Սարգսյան
Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով ճռճռան անունը կրող նիկոլա-սինանյանական անճոռնի հավաքի մասին մի քանի դիտարկում.
– մասնակցում են 45 երկրի 600 անձինք. 2017֊ի Հայաստան-Սփյուռք համեստ անունը կրող համաժողովին` 1500 մասնակից` 70 երկրի հեղինակավոր կազմակերպություններից և հաստատություններից,
– գագաթնաժողով -կապկումին պետական բյուջեից ծախսվել է 3 անգամ ավելի միջոց, քան 2017֊ին, չնայած` մոտ 3 անգամ ավելի պակաս մասնակիցների թվին,
– գագաթնաժողով – կապկումին չեն մասնակցում Մայր Աթոռը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Դաշնակցության Համաշխարհային կառույցը, վերջինիս քույր կառույցները (ՀՕՄ, ՀՄԸՄ), Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը, Ռուսաստանի խոշորագույն կառույցը` Ռուսաստանի հայերի միությունը (Արա Աբրահամյանին թույլ չեն տվել համաժողով անցկացնելու ԳԱԱ֊ում, գիտական օջախ, որին ինքը միշտ աջակցում է), Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, Ռուսաստանի ջավախքյան սփյուռք կազմակերպությունը և այլ բազմաթիվ կազմակերպություններ և հեղինակավոր անձինք,
(֊ լրացում. չի մասնակցում նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը` ՀԲԸՄ֊ն, AGBU )
-4 օրերին տեղի ունենալիք քննարկումների ժամանակ, ուշադրություն, ԱՐՑԱԽԻՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ Է ԸՆԴԱՄԵՆԸ 1 ԺԱՄ,
Տեղեկացանք, որ գագաթնաժողով֊կապկումին մասնակցում է թրքաբարո Փայլյանն ու Պոլսո ներկայացուցիչները։
Դե ինչ, մնում է դահլիճում, մասնակիցների գլխավերևում փակցվի Էրդողանի դիմապատկերը, իսկ գագաթնաժողովը օրհնի
Շեյխ-ուլ-իսլամ Ալահշուքյուր Փաշազադեն, և ամեն ինչ կընկնի տեղը»։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել