«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումը կիրականացնի առողջապահության նախարարությունը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել Կառավարության 2018 թ.-ի մարտի 1-ի N 204-Ն որոշման մեջ: Առաջարկվող նախագծով նախատեսվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին ճանաչել ՀՀ առողջապահության նախարարությանը: Նշվում է, որ կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն իր գործունեությունը սկսել է 2019 թ.-ի սեպտեմբերից: ՊՈԱԿ-ի տրամադրած բժշկական օգնությունն ու սպասարկումը բոլոր ՔԿՀ-ներում հասանելի է 24/7 ռեժիմով:
ՊՈԱԿ-ի բոլոր ստորաբաժանումները հագեցած են առնվազն մեկ ընդհանուր պրակտիկայի բժիշկներով, բոլոր ստորաբաժանումներում կա ատամնաբույժ: ՀՀ արդարադատության նախարարության, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Առողջապահության նախարարության համագործակցության արդյունքում էապես փոխվել է ազատազրկված անձանց մասնագիտական բժշկական օգնություն ցուցաբերելու որակը: Նշված համագործակցության արդյունքում բարելավվել է բժշկական ծառայությունների մատուցման որակը, էականորեն կրճատվել է բժշկական օգնության մատուցման ժամանակահատվածը, այդ թվում՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական սպասարկման ուղեգրերով:
Նախկինում այն կատարվում էր 1-2 ամսում, իսկ ներկայում կազմակերպվում է 1 օրում: Նախարարությունը փաստում է, որ 2019 թ.-ից սկսած շոշափելի քայլեր են ձեռնարկվել բանտային բժշկությունն ազգային առողջապահական համակարգին մոտեցնելու և ինտեգրման գործնական հնարավորությունները մեծացնելու ուղղությամբ: Բայց ՊՈԱԿ-ի գործունեության և զարգացման այս փուլում ազգային առողջապահական համակարգ ամբողջական ինտեգրման ապահովումը հնարավոր է վերջինիս ՀՀ առողջապահության նախարարության կառավարման ներքո տեղափոխելու միջոցով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել