«Հարցրեք ձեր դեբիլներին, դեգեներատներին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքագետ, ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը չի մեկնաբանում իրեն անցանկալի անձ ճանաչելու մասին տեղեկությունը։ «Հրապարակի» հարցին, թե որն է, իր կարծիքով, պատճառը, որ Զատուլինին, Մարգարիտա Սիմոնյանին, իրեն արգելում են մտնել Հայաստան, նա պատասխանեց․ «Ձեր դեբիլներին հարցրեք, այն դեգեներատներին, որոնք ընդունում են այդ որոշումները, ինչո՞ւ եք մեզ հարցնում»։
Ասաց, որ եթե ինքը երեկ եկած լիներ Հայաստան՝ Լազարյան ակումբի նիստին մասնակցելու, գուցեեւ պարզեր, թե պաշտոնական բացատրությունը որն է։ Բայց Զատուլինին չեն թողել երկիր, նա չվերթը չեղարկել է, եւ ակումբի ռուսաստանյան անդամները «Զումի» միջոցով` հեռահար են մասնակցել ակումբի նիստին։ Հարցին՝ իսկ ինչպե՞ս իմացավ, որ ինքն այլեւս «պերսոնա նոն գրատա» է Հայաստանում, ինչ-որ բացատրություն ունի՞, քաղաքագետը պատասխանեց․
«Ինձ ոչ ոք ոչինչ չի բացատրել։ Պարզապես հայկական տելեգրամ կանալներում է եղել այդ լուրը, ինձ մարդիկ ուղարկեցին։ Իսագուլյանն ակումբի նիստի ժամանակ այդ թեմայով խոսեց, մյուսները։ Ես չունեմ հստակ տեղեկություններ։ Գիտեմ, որ ՌԴ ԱԳՆ-ն է դիմել սահմանապահներին, մյուս ծառայություններին, նրանք էլ չունեն ինֆորմացիա: ՌԴ ԱԳՆ-ի գրավոր հարցմանն էլ պատասխանել են․ «Առանց մեկնաբանության»։ Ես հստակ չգիտեմ նույնիսկ՝ ես այդ ցուցակո՞ւմ եմ, թե՞ ոչ, բայց շատերը, ովքեր փորձել են պարզել, ասում են, որ՝ այո»։
Հիշեցնենք․ նախօրեին հայտնի դարձավ, որ արգելվել է ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի եւ «Ռոսիա սեգոդնյա» մեդիա հոլդինգի եւ Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, գուցե՝ նաեւ նրա ամուսնու` Տիգրան Քեոսայանի մուտքը Հայաստան։ Նրանք, ինչպեսեւ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, հայտնվել են Հայաստանում անցանկալի անձանց «սեւ ցուցակում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել