50 տարվա տպարանը կփակվի․ Քաղաքապետարանը 5 օր ժամանակ է տվել
Կենտրոնի թաղապետարանի տարածքում գործող «Ամարաս» տպարանը կփակվի, քանի որ քաղաքապետարանը որոշել է ընկերությանը հեռացնել թաղապետարանի վարչական շենքից, որտեղ տպարանը մոտ 50 տարի գործունեություն է ծավալել։
Քաղաքապետարանից Hraparak.am-ին հաստատել են այս լուրը, իսկ հարցին, թե ո՞րն է պատճառը, որ տպարանը հանում են այդ տարածքից, քաղաքապետարանից պատասխանել են՝ միակ պատճառն այն է, որ «տպարանի՝ վարչական շրջանի շենքում գործունեության որևէ իրավական հիմք չկա»։
Լրատվամիջոցը կապվել է տպարանի շուրջ 36 տարվա տնօրեն Արկադի Ասրյանի հետ, նա ևս հաստատել է լուրը․
«Հիմա հաստոցներն ենք պատրաստվում հանել, թե ուր ենք հանելու, ուր ենք տանելու․․․։ Տարածքը իրենցն է, նոր ծրագիր են կազմել, որ այդ տարածքը իրենք պիտի օգտագործեն։ 50 տարի այս տպարանն այստեղ գործել է, որից 36 տարին ես եմ այստեղ եղել ղեկավար։ Պայմանագրով մեր ժամկետը լրացել է, իրենք չեն ուզել, որ մենք մնանք»,- ասել է Ասրյանը։
Տնօրենի խոսքով՝ զրույցները, որ տարածքը պիտի լքեն, վերջին տարիներին են սկսվել․
«Տպարանը հրատարակել է 700-ից ավել գիրք այս տարիների ընթացքում, մենք շատ մեծ հարգանքով ու պատվով ենք եղել, ոչ մի խնդիր չենք ունեցել։ Վերջին 2 տարվա մեջ այդ խոսակցությունները սկսվեցին, որ տարածքը իրենցն է, պիտի ազատենք»։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ տպագրական հաստոցներն այլ տարածք տեղափոխեն և տպարանը գործի այլ տարածքում, տպարանի տնօրենը պատասխանել է․ «Չէ, իմ տարիքն արդեն 75 է, էլ չեմ կարող»։
Նրա խոսքով՝ տպարանն աշխատում էր և կային գրքեր, որոնք դեռ պիտի տպվեին․
«Վերջին գրքերից մեկը եղավ «Հայ հերոսները» հայերենով, մինչ այդ տպվել էր ռուսերեն տարբերակը։ Արդեն 8 տարի է, որ ես մեծ նյութ եմ հավաքել, որ պետք է 3 հատորով տպագրեմ «Ղարաբաղի հայերը» հանրագիտարանը։ Մտածում էի, որ այս տարի պետք է անեմ, էն էլ խանգարեցին»,- ասել է Ասրյանը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել