Նոր գրոհ դպրոցների դեմ. քաղաքակա՞ն, թե՞ սովորական ստուգումներ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթն այս օրերին մարզերից տեղեկություններ է ստանում, որ տեղական իշխանությունները նոր գրոհ են նախաձեռնել հանրակրթական դպրոցների ուղղությամբ։ Ընդ որում, մեզ դիմողները նշում են, թե դա բացառապես քաղաքական ենթատեքստ ունի:
Մեր ստացած տեղեկությունների համաձայն, վերջին շաբաթների ընթացքում մասնավորաբար Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի մոտ երկու տասնյակ դպրոցներում ստուգումներ են անցկացվում։ Դրանք տարբեր բնույթի են՝ դպրոցավարությունից ու դասավանդման մեթոդիկայից սկսած՝ վերջացրած դպրոցական ճաշարանների մաքրությամբ։
Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան չկա, և կարծես հերթական ստուգման գործընթացի հետ գործ ունենք, սակայն հետաքրքիր է, որ խոսքը հատկապես այն դպրոցների մասին է, որոնց տնօրենները վերջին մրցույթներում, հակառակ իշխանությունների ջանքերի՝ անցկացնել «յուրային» թեկնածուի, կարողացել են հանձնել քննությունները և վերանշանակվել իրենց պաշտոններում։ Բանն այն է, որ այդ տնօրեններին աշխատանքից հեռացնելու համար այլ գործիքակազմ իշխանությունները (տվյալ դեպքում՝ մարզպետները) փաստացի չունեն, ուստի գործի են դրել նման կարգի ստուգումներ՝ «անցանկալի» տնօրեններից ազատվելու համար։
Ի դեպ, մենք տեղեկություն ունենք նաև, որ որոշ տնօրենների վրա անգամ քրեական վարույթներ են նախաձեռնված, սակայն դրանց մասին դեռ մանրամասներ հայտնի չեն։ Թերթի տեղեկություններով, դպրոցի տնօրեններից բացի իշխանությունները նախատեսում են փոխել նաև մարզերի մոտ 30 մանկապարտեզի տնօրենների. այդ փոփոխություններն առաջին փուլում իրականացվելու են հիմնականում այն համայնքներում, որտեղ համայնքի ղեկավարը իշխանության ներկայացուցիչ է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել