Իշխանությունները խաղում են փաստաբանների հեղինակության հետ. Աննա Ծառուկյան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալությունն արժանի է դատապարտման։ Այս փաստը, մեղմ ասած, լուրջ խոչընդոտներ եւ պատնեշներ է ստեղծում փաստաբանների հետագա գործունեության համար։ Այս մասին Երեւանում հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է փաստաբան Աննա Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ ձերբակալել են մի փաստաբանի, որը բավական բարեխղճորեն էր կատարում իր մասնագիտական պարտավորությունները՝ հետաքննելով բազմաթիվ ռեզոնանսային գործեր։
«Սա օբյեկտիվ կարծիք է, եւ ոչ մեկի կողմից պատվիրված չէ։ Ներկա պահին իշխանությունները, հանձին պետության, փաստացի ապահովել են փաստաբանի ձերբակալությունը, որը զբաղվում էր բավական մեծ թվով աղմկահարույց գործերի ուսումնասիրմամբ։ Դրանց մի մասը փաստաբանի համար ավարտվել է միանգամայն հաջող։ Անձամբ ես դատապարտում եմ փաստաբանի ձերբակալությունն այդ թվում նաեւ այն պատճառով, որ սա, ինքնին, ոչ միայն նրա, այլեւ նրա պաշտպանյալների իրավունքների ոտնահարում է։ Էրիկ Ալեքսանյանին եւ նրա գործողությունները ոչ ոք չի կարող փոխարինել։ Փաստաբանի աշխատաոճը փոխելը պարզապես անհնար է»,- ասել է Ծառուկյանը։
Փաստաբանի կարծիքով՝ իրենց գործունեությունը շատ նման է նկարիչների ստեղծագործությանը։ Ծառուկյանը համոզված է. նկարչի վրձինն անհնար է փոխել։ Հետեւաբար, ինչպես նշել է իրավաբանը, «Էրիկ Ալեքսանյանի «այդքան վայրի ձերբակալությունը» կարող է հանգեցնել միայն փաստաբանի մասնագիտության վարկաբեկմանը։
«Նրանք խաղում են մեր հեղինակության հետ։ Մենք հաճախորդներ ունենք, որոնք արդեն արձագանքել են այս ձերբակալությանը։ Նրանք մեզ ուղիղ ասել են. «Եթե ձեզ հետ են այսպես վարվում, ապա ինչ երաշխիքներ կարող ենք մենք ունենալ։ Դուք, ըստ էության, մեր փոխարեն մեր իրավունքներն եք հնչեցնում։ Այնպես որ, մենք այլեւս ոչ մի հույս չունենք»,- ասել է Աննա Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործի շրջանակում։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել