Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանի կենտրոնում գործող «Կովկաս» ռեստորանային համալիրում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 21-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել «Կովկաս» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակցից, որ նշված ռեստորանային համալիրում հաճախորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որից հետո վերջիներս ավտոմեքենաներով հեռացել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ նույն օրը, ժամը 01։30-01։50-ն ընկած ժամանակահատվածում նշված ռեստորանային համալիրի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ՝ 32-ամյա Բորիս Մ-ի, 31-ամյա Սարգիս Մ-ի, 34-ամյա Կարեն Մ-ի և 23-ամյա Արամ Ի-ի միջև, որի ժամանակ նշված անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ապա Kia, Nissan և Mercedes մակնիշի ավտոմեքենաներով հեռացել են։
Կենտրոնի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով խուլիգանություն հատկանիշներով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել