Այսուհետ վարչապետը կորոշի, թե ով ծառայողական ավտոմեքենա ունենա, ով՝ ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Բանն այն է, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հոկտեմբերի 20-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում շրջանառության մեջ է դրել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծ, որը պետգույքի կառավարման ոլորտում վարչապետին լրացուցիչ լիազորություններ է տալիս։
Նախկինում վարչապետն այս ոլորտում որեւէ լիազորություն չի ունեցել, եւ ոլորտի կարգավորումն իրականացրել են կառավարությունն ու լիազոր մարմինը՝ Պետգույքի կառավարման կոմիտեն։
ՏԿԵ նախարարությունն առաջարկում է օրենքը լրացնել նոր դրույթներով եւ այնպես անել, որ վարչապետը հաստատի, թե որ պաշտոնյաները պետք է ծառայողական մեքենա ունենան։ Առաջարկվում է օրենքը լրացնել նոր՝ 6.2 հոդվածով, որը սահմանում է․
«Հոդված 6․2 Պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության վարչապետի լիազորությունները
1․ Վարչապետը`
1) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, ենթակա պետական մարմիններին եւ պետական ոչ առեւտրային կազմակերպություններին ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման եւ սպասարկման կարգը, գործառութային անհրաժեշտությամբ պայմանավորված շահագործվող տրանսպորտային միջոցների տեխնիկական, քանակական եւ դրանց պահպանման համար նախատեսված առանձին չափորոշիչները եւ շահագործման հետ առնչվող անհրաժեշտ այլ նորմատիվները։
3) 7-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 28-րդ կետ (Հոդվածը վերաբերում է լիազոր մարմնին՝ Պետգույքի կառավարման կոմիտեին)։
«28) մշակում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման եւ սպասարկման կարգը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ծառայողական (բացառությամբ պաշտոնատար անձանց կամ աշխատողների սպասարկման համար չնախատեսված հատուկ նշանակության) ավտոմեքենաների առանձին չափորոշիչները, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական տրանսպորտային միջոցների վառելիքի, յուղերի ու քսուկների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները եւ ներկայացնում վարչապետի հաստատմանը»։
Նախագիծը ՏԿԵ նախարարությունը հետեւյալ կերպ է հիմնավորում․ «Ներկայումս պետական ծառայողական ավտոմեքենաների շահագործման ոլորտում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է վերանայել գործող իրավական ակտերը, դրանք միավորել եւ արդյունքում մեթոդական կարգավորման միասնական մոտեցում կիրառել: Վերջինիս շրջանակներում, ծառայողական ավտոմեքենաների հատկացման, չափաքանակների, սպասարկման չափորոշիչները եւ շահագործման նորմատիվները սահմանող լիազորող նորմը բացակայում է»։ Ստացվում է, որ առանց այդ էլ ահռելի լիազորություններ ունեցող վարչապետին հնարավորություն է տրվում անգամ այս հարցն իր տիրույթ տանել եւ որոշել, թե ում ինչքան ծառայողական մեքենա տրամադրվի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել