իշխանությունն ուզում է հանրայնացնել Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի եզրակացությունը. «սլիվներ» են անում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքները և կազմել իր ծավալուն եզրակացությունը, որը, սակայն, հանրային լայն շրջանակներին անհասանելի է դեռևս գաղտնիության ռիսկեր պարունակող տեղեկությունների պատճառաբանությամբ։
Սակայն «Փաստ» թերթը տեղեկություն ունի, որ քննիչ հանձնաժողովի եզրակացությունը իշխանությունները ցանկանում են առաջիկայում հանրայնացնել (հնարավոր է՝ նույնիսկ մինչև տարեվերջ)։ Ուշագրավ է, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ այս թեմայով պարբերաբար «սլիվներ» են անում։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանություններն այս քայլին ցանկանում են գնալ, որ քողարկեն 44օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի տապալված աշխատանքը։ Այս առումով մի քանի հանդիպումներ ու քննարկումներ են եղել իշխանության վերին օղակներում, և նպատակահարմար են գտել, որ հենց այս փուլում պետք է եզրակացությունը հանրայնացվի, քանի որ իշխանությանն ուղղված քննադատությունն էլ ավելի է ակտիվացել, և անհրաժեշտ է ինչ-որ նոր օրակարգ՝ անվտանգային հարցերից որոշակի շեղելու նպատակով։
Ի դեպ, չնայած 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ժամկետը նորից երկարաձգվեց, իրականում այդ հանձնաժողովի գործունեությունը պարզապես ձախողված է նաև այն պատճառով, որ մի շարք բարձրաստիճան զինվորականներ և նախկին պաշտոնյաներ կտրուկ հրաժարվել են ներկայանալ և համագործակցել հանձնաժողովի հետ։ Այս դրվագը շտկելու նպատակով իշխանական պատգամավորների կողմից ներկայումս նախաձեռնություն կա՝ ԱԺ կանոնակարգ օրենքում հատուկ կարգավորման միջոցով այնպես անել, որ քննիչ հանձնաժողովներին հնարավոր չլինի մերժել, իսկ մերժման դեպքում տվյալ անձը քրեական պատասխանատվության ենթարկվի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն