Հունգարիայի հետ հարաբերությունները վերականգնվո՞ւմ են. Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մենք դեռ փետրվարի վերջին տեղեկացրել էինք, որ գործող իշխանությունները ցանկանում են վերականգնել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, որոնք կասեցվել էին դեռևս 2012 թ. օգոստոսի 31-ին՝ այն բանից հետո, երբ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի էր ենթարկվել Ադրբեջան և անմիջապես ներում ստացել Իլհամ Ալիևի կողմից:
Պարզաբանման համար մենք դիմել էինք ԱԳՆ, որտեղից պատասխանել էին, որ հայցվող տեղեկությունները չեն կարող տրամադրվել՝ համաձայն «ՀՀ ԱԳՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված ցանկը հաստատելու մասին» ՀՀ ԱԳ նախարարի 2017 թ. հունիսի 16-ի թիվ 1002-Ն հրամանի հավելվածի 2-րդ կետի։ Եվ ահա, այս թեմայի հետ կապված թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, օրերս Պրահայում տեղի ունեցած և լուսաբանված հանդիպումներից բացի տեղի է ունեցել ևս մի հանդիպում, որի մասին պաշտոնական հաղորդագրություն կամ որևէ անդրադարձ չի եղել։
ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, Պրահայում Նիկոլ Փաշինյանն առանձին կարճ հանդիպում է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ (ի դեպ, հանդիպմանը չի մասնակցել անգամ ԱԳ նախարարը)։ Մեր տեղեկություններով, Փաշինյանը և Օրբանը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել՝ առաջիկա ամիսներին վերականգնել Հայաստանի և Հունգարիայի դիվանագիտական հարաբերությունները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն