Վտանգավոր ցուցանիշներ աղքատության մակարդակի առումով
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՄԱԿ-ի պարենային ծրագրի զեկույցի համաձայն, Հայաստանում թերսնվողների թիվը հասնում է 500 հազարի, ընդ որում, 70 հազարը համալրել է այդ շարքերը այս գարնան ընթացքում: «Եթե վերոնշյալ զեկույցի հետ դիտարկենք նաև վերջին ժամանակահատվածում ՄԱԿ-ի կողմից ներկայացված «Սովի քարտեզն» ու համեմատականներ անցկացնենք, ապա մենք առնվազն երեք ամիս առաջվա տվյալներով ունենք իրավիճակ, երբ ընդամենը մեկ ամսում մեզ մոտ 90 հազարով ավելացել է թերսնվածների թիվը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:
Իսկ Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսական զարգացումների աշնան զեկույցում Հայաստանի համար կանխատեսվել է աղքատության 43,1 տոկոս մակարդակ: Ամիրխանյանը հիշեցնում է նաև մեր պաշտոնական տվյալների մասին. ըստ վերջին գնահատման, աղքատության մակարդակը մոտ 47 տոկոս է կազմել: Մեզ հետ զրույցում շատ տնտեսագետներ նշում են, որ մեր երկրում քաղաքացիների արդեն 60 տոկոսը չափավոր աղքատ է, ինչը բավականին վտանգավոր թիվ է: Զուգահեռ գնաճն ավելի ու ավելի անվերահսկելի է դառնում: Այս տարվա սեպտեմբերի դրությամբ սպառողական գների ինդեքսը 9,1 տոկոս է, իսկ միայն սննդամթերքի գնաճը կազմել է 12,5 տոկոս: Ըստ ԿԲ զեկույցում արձանագրված տվյալների, երկու տարվա ընթացքում նվազագույն պարենային զամբյուղի արժեքը ավելացել է 46, առաջին անհրաժեշտության ապրանքների նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 26,3 տոկոսով:
Ամիրխանյանը հիշեցնում է, որ նույն ԿԲ-ի տվյալներով, բնակչության 60 տոկոսի եկամուտներն ավելացել են ավելի քիչ, քան պարենային զամբյուղը: Նույն ԿԲ-ի տվյալներով, ՀՀ ամբողջ բնակչության ընդամենը տասը տոկոսի եկամուտներն են գերազանցել առաջին անհրաժեշտության ապրանքների զամբյուղի աճն, ինչը չէր կարող չանդրադառնալ ընդհանուր աղքատության ցուցանիշի վրա: «Ցավոք, վերջին առնվազն տասը և ավելի տարիների կտրվածքով սա աննախադեպ և բացասական ցուցանիշ է»,-ասաց փորձագետը՝ հավելելով, որ սուր աղքատության ցուցանիշների առումով ևս բացասական դրսևորումներ կան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել