Սփյուռքի հետ համաժողովը՝ առանց Դաշնակցության
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 28-31-ը Երեւանում տեղի է ունենալու Համաշխարհային հայկական գագաթնաժողովը: Այն վերածվել է մրցավազքի երկու ավանդական կուսակցությունների՝ Նիկոլ Փաշինյանի կողմից նախընտրելի Ռամկավար ազատական եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունների միջեւ: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում հատկապես այն կազմը, որը ներկա է գտնվելու գագաթնաժողովին:
Նախ ընդգծենք՝ գագաթնաժողովը կազմակերպվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից: Ուշագրավ է, որ այդ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվել են անգամ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Այլ հանգամանք եւս. գագաթնաժողովին չեն մասնակցելու «Հայ հեղափոխական դաշնակցության» ներկայացուցիչները, եւ սա՝ այն դեպքում, երբ տարիներ շարունակ հենց այս կուսակցությունն է առաջնային տեղ զբաղեցրել Հայաստան-Սփյուռք հարաբերություններում:
Իրականում առաջին հերթին սա նաեւ Նիկոլ Փաշինյանի ու «Դաշնակցության» հակամարտության արդյունքն է, եւ վարչապետը ավելի շատ տեղ է տալիս սփյուռքում առկա այլ ուժերին, օրինակ՝ Ռամկավար ազատական կուդակցության ու Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամներին, քան դաշնակցական գործիչներին։ Հենց դա է պատճառը, որ նրանք հրավիրված չեն։ Հարկ է ընդգծել, որ Հայաստան-Սփյուռք գործակցության թեմայով համահայկական համաժողովը պարբերաբար իրականացվում է՝ 1999 թվականից սկսած։ Վերջինն անցկացվել է 2017 թվականին:
Համահայկական գագաթնաժողովը 2018թ.-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո չէր անցկացվել։ Միջոցառման կազմակերպման եւ անցկացման նպատակով կառավարությունը հատկացրել է 308.9 միլիոն ՀՀ դրամ գումար, իսկ գնման գործընթացն իրականացվելու է «Հրատապ մեկ անձից» ընթացակարգով։ Այս անգամ հրավիրված է 600 անձ՝ 40 տարբեր երկրներից:
Որպես համեմատություն` 2017թ.-ին տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք 6-րդ եռօրյա համաժողովին մասնակցում էր մոտ 1500 սփյուռքահայ՝ աշխարհի 70 երկրից, եւ ծախսվել էր 85 միլիոն դրամ, որը հատկացվել էր բյուջեից եւ կառավարության պահուստային ֆոնդից: Ստացվում է, որ համաժողովի մասնակիցների թիվը, 2017թ.-ի համեմատ, 2,5 անգամ կրճատվում է, սակայն ծախսերը ավելի քան 3,5 անգամ ավելանում են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...