Սիսիանի ավագանու արտահերթ նիստը կկայանա այսօր․ ՔՊ-ում հույս ունեն ընդդիմադիր երկու անդամի իրենց կողմը բերել
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 15-ին Սիսիանի ավագանու արտահերթ նիստում պետք է տեղի ունենար Սիսիանի նորընտիր համայնքապետ Արմեն Հակոբջանյանի երդման արարողությունը, սակայն քվորում չլինելու պատճառով նիստը չի կայացել։ Նիստին 21 անդամից ներկայացել էր 9-ը, ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել էին, որ վայր են դնում մանդատները, ավելի վաղ մանդատներից հրաժարվելու մասին հայտարարել էր նաեւ «Ապրելու երկիր» խմբակցությունը։ Գործող կարգի համաձայն, եթե քվորում չի ապահովվում, ու նիստը չի կայանում, ապա նույն օրակարգով նիստ նշանակվում է հաջորդ օրը։ Այսինքն՝ նիստը պետք է կայանար հոկտեմբերի 16-ին։ Սակայն ՔՊ-ն հետաձգել է կիրակի օրվա նիստը, այն կայանալու է այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 11։00-ին։ Հետաձգման պատճառն այն է, որ ՔՊ-ում հույս ունեն, որ ընդդիմադիրներից ավագանու երկու անդամի կարող են իրենց կողմը բերել։
Բանն այն է, որ չնայած ավագանու անդամները հայտարարել են մանդատներից հրաժարվելու մասին, սակայն, մեր տեղեկություններով, պաշտոնապես դեռ չեն ներկայացրել դիմումները, իսկ դա նշանակում է, որ կարող են ցանկացած պահի մասնակցել նիստին եւ իշխանության համար քվորում ապահովել։ Մեզ ասացին, որ գործին է խառնվել նաեւ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը՝ Հակոբջանյանի ազգականը, եւ միջնորդավորված կերպով բավականին խոստումնալից առաջարկներ է անում ընդդիմադիրներին։ ՔՊ թեկնածու, համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը, ի դեպ, հոկտեմբերի 15-ի նիստում ելույթ է ունեցել՝ ասելով, որ պատրաստ է արտահերթ ընտրությունների»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...