Սուրեն Պապիկյանը շտապել է․ 25-օրյա հավաքներ անցկացնելու նախագիծը դեռ պատրաստ չէ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Կառավարության անցյալ շաբաթվա նիստին պաշտպանության նախարարը խոսեց եռամսյա հավաքներից հրաժարվելու եւ դրանք 25-օրյա հավաքներով փոխարինելու մասին․ «Հավաքները դառնում են 25-օրյա, իրականում 21 օրն է հիմնական ծառայությունը, 25 օրը՝ կազմակերպական հատվածը նաեւ ապահովելու համար։ Յոթ օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն: Շուտով կարգը կլինի, մենք դրա մասին կհայտարարենք»։ Պապիկյանի այս հայտարարությունից հետո իրարանցում սկսվեց՝ մարդիկ սկսեցին հետաքրքրվել, թե ում են տանելու, երբ, ինչպես։ Բայց պարզվեց՝ սա ընդամենը գաղափար է, որը դեռ պետք է դառնա նախագիծ, ընդունվի, նոր ուժի մեջ մտնի։
ՊՆ մամուլի խոսնակը մեզ հայտնեց, որ նախագիծը դեռ շրջանառության մեջ դրված չէ, մշակված չէ, ընդունված չէ։ Երբ պատրաստ լինի, կհրապարակեն։ Այս պահին հայտնի էլ չէ, թե երբ է պատրաստ լինելու։ Հիմա երկամսյա հավաքներ են, որը մինչեւ նոյեմբերի 22-ն է տեւելու։ Իսկ մյուս վարժական հավաքների մասին կառավարությունն արդեն առանձին որոշում կկայացնի։ Ստացվում է՝ այս իշխանությունները դարձյալ շտապեցին, դեռ որոշումը չկայացրած, դեռ անգամ նախագիծը չմշակած՝ հայտարարեցին ինչ-որ բան, աղմուկ բարձրացավ, խուճապ առաջացավ, իսկ իրենք մարդկանց նորմալ չբացատրեցին, որ սա դեռ իրենց գլխում է՝ գործնական որեւէ քայլ այս ուղղությամբ առայժմ արված չէ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն