Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահն իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ տեւական ժամանակ է, ինչ բավականին հետաքրքիր գործերով իրավապահների ուշադրության կենտրոնում է Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը, որը հանդիսանում է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի մտերիմը:
Մեզ ակնարկեցին, որ Հովհաննիսյանը քաղաքապետի հովանավորյալն է, եւ այդ կապերը եղել են դեռեւս այն ժամանակվանից, երբ Սարգսյանը Երեւանի քաղաքապետի տեղակալն էր եւ համակարգում էր նաեւ Մետրոպոլիտենի աշխատանքը: Մեզ փոխանցեցին, որ օպերատիվ աշխատանքների արդյունքում հավաքված տեղեկությունները, մեղմ ասած, բավականին ուշագրավ են եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով ակտիվ գործողություններ չեն իրականացվել:
Մեր այն հարցին, թե ինչպիսի հնարավոր չարաշահումներ են՝ կոռուպցիա, հովանավորչություն, թե այլ, պատասխանեցին, որ հարցականները, առերեւույթ հանցագործությունների կամ դրանց ռիսկերի շրջանակը բավականին լայն է, ու ավելի կոնկրետ տեղեկություններ կտրամադրեն ավելի ուշ: Քաղաքապետարանի մեր աղբյուրները, թեմայի շուրջ կատարված հարցումներին ի պատասխան, նշեցին, որ Հայկն ու Հրաչն այն աստիճանի մտերիմ են, որ Հայկ Հովհաննիսյանի կինը` Իսկուհի Օսիպյանը, զբաղեցնում է քաղաքապետարանի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը:
Դժվար չէ կռահելը, որ հսկայական ֆինանսական հոսքեր կառավարող այդ վարչությունը պետք է ղեկավարի քաղաքապետի ամենամտերիմ մարդկանցից մեկը: Ի դեպ, հայտնի դարձավ նաեւ, որ Հայկ Հովհաննիսյանը վերջերս սկսել է հաճախ լինել Միացյալ Էմիրություններում` Դուբայում: Ինչեւէ, սպասենք դեպքերի հետագա ընթացքին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...