Կոռուպցիայի դեմ պայքարողները 300 միլիոնով հրատապ մեկ անձից գնում կանեն՝ առանց որևէ բանկային երաշխիքի
Հայաստան-սփյուռք կապերն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով 1999 թվականից սկսված Հայաստանի բոլոր իշխանությունները պարբերաբար իրականացրել են համահայկական համաժողովներ, որոնց մասնակցել են հազարավոր ներկայացուցիչներ՝ աշխարհի բազմաթիվ երկրներից: Նման համաժողով վերջին անգամ կազմակերպվել էր 2017 թվականին, գրում է 168.am-ը։
Ի տարբերություն նախորդ իշխանությունների՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 4.5 տարիների ընթացքում նման միջոցառում կազմակերպվելու է առաջին անգամ, որի և՛ մասնակիցների թիվը, և՛ մասնակից երկրների թիվը խիստ սահմանափակվել է։
Այս տարի հոկտեմբերի 28-31-ը Զարեհ Սինանյանի ղեկավարած Սփյուռքի գործերի գրասենյակը կազմակերպելու և իրականացնելու է համահայկական համաժողով, որին, նախատեսված է, որ կմասնակցեն ընդամենը 600 անձ աշխարհի 45 երկրից։
4.5 տարվա ընթացքում առաջին անգամ կազմակերպվող այս միջոցառման համար պետական բյուջեից հատկացվելու է մոտ 309 միլիոն դրամ (308,904.9 հազար ՀՀ դրամ), իսկ բոլոր գնումները կատարվելու են հրատապ՝ մեկ անձից։
Ինչո՞ւ հրատապ, Զարեհ Սինանյանի ղեկավարած կառույցը չգիտե՞ր, որ նման միջոցառում պետք է կազմակերպի, ինչո՞ւ չեն հայտարարվել միլիոնավոր դրամների գնումների դեպքում մրցույթներ, արդյո՞ք հրատապ մեկ անձից գնման դեպքում պաշտոնյաների, նրանց կանանց ու ընկերներին առնչվող ընկերություններից չեն կատարվելու այդ գնումները, Կառավարության հոկտեմբերի 13-ի չզեկուցվող հարցով ընդուված որոշումից պարզ չէ։
Ավելին՝ նախկիններին կոռուպցիայի և բյուջեից փողը մեկ անձից գնումներով մսխելու մեջ մեղադրող իշխանությունը հսկայական գումարներ է ծախսում, միլիոններ հատկացնում հրատապ մեկ անձից գնումների համար՝ առանց ընկերություններից պահանջելու որևէ բանկային երաշխիք, ինչը ֆինանսների նախարարությունը համարել է խիստ ռիսկային, որովհետև առանց բանկային երաշխիքի առաջանում են մի շարք հարցեր։
«Նախագծի փաթեթը չի պարունակում հիմնավորումներ, թե պատվիրատուն ինչպես է ապահովելու պայմանագրի, կանխավճարի և որակավորման ապահովման պայմանները չկիրառելու դեպքում առաջանալիք հնարավոր ռիսկերի նվազեցումը, ընդ որում, երբ նախագծով նախատեսվում է բացառություն սահմանել նաև հատկացվելիք կանխավճարի չափը սահմանափակող նորմի պահանջների նկատմամբ»,- ի պատասխան բյուջեից 308,904.9 հազար դրամ ուզող Զարեհ Սինանյանի ղեկավարած կառույցի՝ ասել են Ֆինանսների նախարարությունից։
Սակայն Ֆիննախի մատնանշած ռիսկերը անտեսվել են, գումարը հատկացվել է Սփուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակին, և այս տարի համահայկական համաժողովը կկազմակերպվի հրատապ մեկ անձից գնումներով, առանց բանկային երաշխիքների ու կանխավճարի սահմանափակման։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...