ՊՆ-ից ոչ մի անգամ չեն եկել, չեն հետաքրքրվել. մոտ մեկ տարի անհետ կորած զինծառայողի ընտանիքը դեռ փոխհատուցում չի ստացել
Մոտ մեկ տարի անհետ կորած պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի ընտանիքով պաշտպանության նախարարությունը այս ընթացքում ոչ մի անգամ չի հետաքրքրվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի եղբայրը` Հայկ Մանուկյանը:
«Եղբայրս անչափահաս երեխաներ ունի, այս ընթացքում ոչ մի անգամ չեն եկել, չեն հետաքրքրվել, թե ոնց են ապրում, ինչ են անում»,-ասաց նա:
Հայկի խոսքով ` սեպտեմբերին եղբո գործով դատական նիստ է տեղի ունեցել եւ հոդվածը փոխվել է անհայտ մարդու կղմից սպանություն: Ընտանիքին բացատրել են, որ այդ հոդվածն են առաջարկել, որպեսզի ընտանիքին փոխհատուցում տրվի, այլապես մարտական դիրքից անհետանալը կարող է դիտարկվել որպես դասալքություն:
Հայկ Մանուկյանը նշեց, որ ընտանիքը ապրում է նպաստով եւ մարզպետարանի տված օգնության հաշվին, ինքն էլ չի կարողանում օգնել, որովհետեւ զինհաշմանդամ է, իր թոշակն էլ են կտրել. «Առողջականս չի հերիքում, որ աշխատեմ, իրենց էլ օգնեմ, ես էլ 3 երեխաներ ունեմ անչափահաս, որոնք առողջական խնդիրներ ունեն»:
ՀԻշեցնենք, որ 33-ամյա Վահե Մանուկյանը ծառայում էր Վայոց Ձորի մարզում։ Նա անհետ կորել է 2021թ. նոյեմբերի 12-ին, երբ վերջին հերթափոխն էր իրականացնում, քանի որ ավարտվում էր պայմանագրի ժամկետը։
Պայմանագրային զինծառայողի անհետանալու փաստով Վայքի ռազմական ոստիկանությունում 2021թ. նոյեմբերի 22-ին քրեական գործ է հարուցվել:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Լիանան պատմել էր, թե ինչ հանգամանքներում է անհետացել ամուսինը։
«Ամուսինս եւ իր հետ ծառայող ընկերը 44–օրյա պատերազմի մասնակից էին, ընկերը, որը պատերազմի հետեւանքով ոտքի վնասվածք ուներ, այդ օրը Վահեին խնդրել էր վերեւի դիրքից իր իրերը իջեցնել։ Վահեն չի մերժել եւ գնացել է ընկերոջ իրերը բերելու։ Այդ ընթացքում ամուսինս ինձ հետ հեռախոսով զրուցում էր, ես դրա շնորհիվ է, որ որոշ չափով գիտեմ՝ ինչ է կատարվել։ Այդ ընթացքում ոչ մի արտառոց բան չեմ նկատել։ Վահեն ուզեց տղայիս հետ խոսել, բայց երեխան դրսում խաղում էր։ Ես անջատեցի հեռախոսը, երկու րոպե անց երբ հետ զանգեցի, որ տղայիս հետ խոսի, ամուսնուս հեռախոսն արդեն անհասանելի էր»,- պատմել է կինը։
Լիանա Մելիքսեթյանի հեռախոսահամարն է` 094 178704:
19300174636401 Կոնվերս բանկ
7 ամիս անհետ կորած պայմանագրային զինծառայողի կինը 3 մանկահասակ երեխաների հետ կարող է դրսում հայտնվել

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...