Ադրբեջանից ակնկալվում է ռազմական գործողություններ Իրանի հանդեպ, ավելի պարզ ասած՝ պատերազմ, իսկ հետագայում` գործողություններ Ռուսաստանի դեմ. քաղաքագետ
2020-ին Ադրբեջանը նույնպես գին է վճարել, նաև իր վրա է վերցրել որոշակի պարտավորություններ, այդ թվում նաև՝ աշխարհաքաղաքական:
Որն է այդ գինը: Դա հասկանալու համար պետք է մի պարզ հարցի պատասխան ունենալ, ով է զինել, ապահովել ռազմական մասնագետներ, տրամադրել հետախուզական ու դիվանագիտական տանիք, նաև, ըստ երևույթին, Հայաստանում իշխանափոխություն ապահովել, դրա համար նաև ձևավորելով հանրային կարծիք, օգտագործելով նախկին իշխանությունների բազմաթիվ սխալները: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Ամեն ինչը, սկսած քաղաքականության մեջ, հատկապես միջազգային հարաբերություններում, ունի գին:
1994-ի հաղթանակի համար մենք գին ենք վճարել, գնի մեջ մտնում է նաև հետագա շրջափակումը երկու հարևանների կողմից, մութ ու ցուրտ տարիները, էլ չեմ խոսում զոհերի, վիրավորների ու տեղահանվածների մասին: Գնի մեջ է մտնում նաև աշխարհաքաղաքական պարտավորությունները:
2020-ին Ադրբեջանը նույնպես գին է վճարել, նաև իր վրա է վերցրել որոշակի պարտավորություններ, այդ թվում նաև՝ աշխարհաքաղաքական:
Որն է այդ գինը: Դա հասկանալու համար պետք է մի պարզ հարցի պատասխան ունենալ, ով է զինել, ապահովել ռազմական մասնագետներ, տրամադրել հետախուզական ու դիվանագիտական տանիք, նաև, ըստ երևույթին, Հայաստանում իշխանափոխություն ապահովել, դրա համար նաև ձևավորելով հանրային կարծիք, օգտագործելով նախկին իշխանությունների բազմաթիվ սխալները:
Առաջին հայացքից այդ երկրներն են Թուրքիան, Իսրայելը, Բրիտանիան, Պակիստանը: Լավ մտածելու դեպքում շարքը կարելի է շարունակել: Իսկ այդ օգնության համար ինչ գին է վճարել Ադրբեջանն ու իր վրա ինչ պարտավորություններ է վերցրել: Դրա համար պետք է հասկանալ, թե վերը նշյալ երկրներն Ադրբեջանից ինչ ակնկալիքներ ունի: Այստեղ նույնպես, առաջին հայացքից, կարծես թե պատասխանը կարելի է կռահել:
Ադրբեջանից ակնկալվում է ռազմական գործողություններ Իրանի հանդեպ, ավելի պարզ ասած՝ պատերազմ, իսկ հետագայում, նաև գործողություններ Ռուսաստանի դեմ՝ բայց դա հետագայում:
Ադրբեջանն այդ գինը պետք է վճարի, այս հարթությունում խաբել չի ստացվի ու դրա համար Ադրբեջանը պետք է ապահովի իր թիկունքը՝ Հայաստանը, նաև Հայաստանի տարածքով զորք ու զինամթերք կարողանա փոխադրել իր տարածք, երբ դրա ժամանակը գա:
Սա է Ադրբեջանի գինը, որը նա պետք է վճարի իր պարտատերերին իր հաղթանակի համար:
Իսկ մենք ինչի համար ենք շարունակում գին վճաել Ադրբեջանի հաղթանակի համար ու հրաժարվում մեր ամեն ինչից, սկսած դեմքից ու ինքնությունից: Այ այս հարցի պատասխանն, ի տարբերություն Ադրբեջանի, հնարավոր չէ գտնել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...