Նիկոլ Փաշինյանից պահանջում է մինչեւ տարեվերջ ստորագրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հավաքական Արեւմուտքը Նիկոլ Փաշինյանից պահանջում է մինչեւ տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ըստ մեր աղբյուրի՝ հարցը քննարկվել է նաեւ հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, փակ դռների ետեւում։ Կան տեղեկություններ, որ Ալիեւն առաջարկել է պայմանագիրը ստորագրել նոյեմբերի 9-ին։
2 տարի առաջ նույն օրը կնքվեց պատերազմից հետո կապիտուլյացիոն հայտարարությունը, հիմա ուզում է կրկնել իր հաղթանակը։ Փաշինյանն ընդդիմացել է՝ ասելով, որ այդ օրը վատ խորհուրդ ունի հայ ժողովրդի համար, կարող են մարդիկ ենթադրել, թե խաղաղության պայմանագիրը ոչ թե նոր դռներ է բացելու մեր առաջ՝ ինչպես ինքն է փորձում համոզել, այլ լինելու է երկրորդ կապիտուլյացիան։
Դրանից բացի, Նիկոլ Փաշինյանն առաջ է քաշել ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերի դուրս գալու հարցը, ասելով՝ քանի դեռ զորքերը դուրս չեն եկել ՀՀ տարածքից, պայմանագիր չի կնքի։ Իսկ Ադրբեջանն էլ չի կորցրել Մեղրիով միջանցք ստանալու ախորժակը, եւ անգամ իշխանական շրջանակներում չեն բացառում նոր էսկալացիայի վտանգը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...