Սյունիքի մարզպետը կես դրույքով Արտգործնախարար է աշխատում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետաքրքրությունների կիզակետում կրկին Սյունիքն է։ Վերջին շաբաթվա ընթացքում երրորդ դեսպանն է այցելել։ Երեկ Սյունիքում՝ Գորիսում էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն` ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի ուղեկցությամբ։
Նա հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, հետաքրքրվել սեպտեմբերյան հարձակումների հետևանքներով, այցելել տուժած ընտանիքներին։ Իսկ սեպտեմբերի 27-ին Սյունիքում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, 29-ին՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Աշխարհաքաղաքական կենտրոնները ներկայացնող դեսպանները Սյունիք այցելել էին նաև այս տարվա մայիսին։
Դժվար է պատկերացնել, որ դեսպանները համաձայնեցնում են իրենց այցերը ՀՀ մարզեր, սակայն կարծես այնքան էլ պատահական չէ, որ նրանց այցերը, հատկապես` Սյունիք, պարբերաբար համընկնում են: Սյունիքի շուրջ աշխարհաքաղաքական գործընթացներով պայմանավորված՝ դեսպանները, թերևս, չեն ուզում մեկը մյուսին զիջել և ցուցաբերում են հետաքրքրություն Հայաստանի հարավի նկատմամբ։
Ի դեպ, սյունեցիները կատակում են, թե իրենց մարզպետը կես դրույքով արտգործնախարար է աշխատում` մշտապես ակտիվ հանդիպումների մեջ է դեսպանների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...