Փաշինյանն ընտրությունն արդեն կատարե՞լ է
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռևս տասն օր առաջ նշել էինք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում նախատեսվող ԵՄ գագաթաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը կարող է հանդիպել ոչ միայն Թուրքիայի նախագահի, այլև Ադրբեջանի նախագահի հետ: Ավելին, հավելել էինք, որ քննարկվում է այլ ֆորմատներով հանդիպումների հնարավորությունները ևս: Եվ ահա, երեկ խորհրդարանում, բացի նորից «նախկիններին» կապիտուլյացիայի կամ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ մեղադրելուց, Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է. «Ես մեկնում եմ Պրահա, և քառակողմ հանդիպում է նախատեսված իմ, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և ԵՄ խորհրդի նախագահի միջև։
Նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահի հետ։ Եթե որևէ բան չփոխվի, հիմնական հանդիպումները կլինեն սրանք»: Փաշինյանը նաև նշել է, որ «այդ հանդիպումները խաղաղության օրակարգի քննարկման մեջ են տեղավորվում»: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը կարծում է, որ այսօրվա հանդիպումներից, ինչպես նաև հոկտեմբերի 14-ին Պուտինի հետ հնարավոր հանդիպումից շատ բան է կախված: «Ըստ էության, շատ վերջակետների առումով հստակեցումներ կլինեն: Մի շարք իրողություններ վկայում են, որ մոտեցել ենք ինչ-որ ջրբաժանի, և Փաշինյանն ընտրությունն արդեն կատարել է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ հոկտեմբերը տարբեր հարցերի առումով վճռական է լինելու Հայաստանի համար:
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյան էլ բանակցությունների և «խաղաղության օրակարգի» հետ կապված կարծում է, որ եթե սկզբում խոսքը «Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու» ճանապարհի մասին էր, ապա այսօր, ըստ էության, այդ նշաձողն ընդհանրապես զրոյացվում է: «Հայաստանի իշխանությունն, ընդհանուր առմամբ, ձեռքերը լվանում է Արցախի հետ առնչվող որևէ հարցի քննարկումից, կարգավորումից, առհասարակ փորձում է Արցախի ճակատագրի հետ կապված հարցերի կարգավորման համար այլևս իրեն պատասխանատու չդիտել»,- «Փաստի» հետ զրույցում նշեց Կարապետյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...