ՔՊ-ում տրամադրություններ են փոխվել. ով կփոխարինի նախարար Դումանյանին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ամենաերկար անուն ունեցող նախարարության՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերով նախարար Վահրամ Դումանյանի եւ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Հատկապես վերջերս նրանց հարաբերություններն այն աստիճան են լարվել, որ Դումանյանը բացեիբաց ոչ միայն ցույց է տալիս իր վերաբերմունքը Անդրեասյանի նկատմամբ, այլ նաեւ նրան առնչվող աշխատանքները հանձնարարում է այլ աշխատակիցների՝ անտեսելով վերջինիս: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Անդրեասյանն էլ իր հերթին նախարարին շատ հարցեր չի զեկուցում, այլ ուղիղ կառավարության հետ է աշխատում:
Պատճառը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի վստահելի աղբյուրների, այն է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում ինչ-ինչ տրամադրությունններ են փոխվել, ու չի բացառվում, որ Դումանյանին փոխարինի ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Մխիթար Հայրապետյանը, այլ հենց Ժաննա Անդրեասյանը:
Ու թեեւ այս խոսակցությունները դեռ միս ու արյուն չեն դարձել, ամեն դեպքում, ԿԳՄՍ նախարարության ներսում մթնոլորտը խիստ լարված է: Հաճախ աշխատակիցները չգիտեն՝ նախարար-փոխնախարար լարվածության պայմաններում ինչպես դրսեւորել իրենց: Հանրային հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանի տիկին Ժաննա Անդրեասյանը, ունենալով ամուր կապեր գործադիրում, խնդիր է դրել իր առջեւ ազատվել Դումանյանից, որին համարում է ոչ նորարար գաղափարների կրող:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություններ ստանալու համար կապ հաստատեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ, որը հակիրճ ասաց. «Ձեր տեղեկությունները ոչ մի ձեւ իրականությանը չեն համապատասխանում, եւ ավելացնելու որեւէ բան չունեմ»: Նախարար Դումանյանն էլ իր հերթին չցանկացավ որեւէ կերպ մեկնաբանել թեման»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...