Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդները Վենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում է Առանց մաքսատուրքերի դեպի ԵՄ. ո՞ր ապրանքների համար ՀՀ-ին առևտրային նոր արտոնություններ կտրամադրվեն Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար Կիևն արդեն ոչ միայն աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ից, այլև ինքն է ներդրում ունենում «Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար Երևանում սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. արտադրությունը կասեցվել է Հայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է

Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներըՎենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում էԱռանց մաքսատուրքերի դեպի ԵՄ. ո՞ր ապրանքների համար ՀՀ-ին առևտրային նոր արտոնություններ կտրամադրվենՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժածՄոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըՉինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլարԿիևն արդեն ոչ միայն աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ից, այլև ինքն է ներդրում ունենում«Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համարԵրևանում սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. արտադրությունը կասեցվել էՀայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Բելառուսի ժողովրդինԹեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համարՇինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում էԹրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներինՊահպանում և տարածում եք հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթըԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակելՊետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում ինքնուրույն պատերազմ սկսել Իրանի դեմԱփսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում. Անդրանիկ ՔոչարյանԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի, կսահմանվեն ընտրելու իրավունքի նոր պահանջներ. ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին քվեարկված նախագծերըՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիրԻրանը մերժել է ԱԷՄԳ-ի մուտքը իր միջուկային օբյեկտներՀամաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության խորացմանըՄեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինելու կարգը կորոշի Կառավարությունը. Գեղամ ՆազարյանԱլեն Սիմոնյանն առաջին ԱԺ նախագահն է, ով պաշտոնավարել է իր գործունեության ամբողջ ժամկետըԱԺ-ն միաձայն ընդունել է ընտրության իրավունքի ցենզ սահմանող օրինագիծըԱլեն Սիմոնյանի ելույթը ԱԺ-ումՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործությունForever 20` հուզիչ հարգանքի տուրք եղբայրներինԵզրափակիչ փուլում Ռոնալդուի առաջին գոլն ու Ռամուշի հաղթական հարվածըՀայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմը պարտվեց Եվրոբասկետի նախընտրական փուլի վերջին խաղումԱդրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին արժանացել է ՎԶԵԲ-ի 2026-ի գրական մրցանակին. նա գրել է հայկական կոտորածների մասինԴպրոցահասակ երեխաների համար կիրականացվեն լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսուցման ծրագրերԵս բախտավոր եմ, որ ունեմ աշխարհի լավագույն դարպասապահներից երեքինՔարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. ReutersԱյսինքն, ընտրակեղծարարը, պետության դեմ հանցագործը կարող է գալ, ընտրվել պատգամավորի թեկնածո՞ւՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըԱԺ պատգամավորները բուռն ծափողջույններով ճանապարհեցին Ալեն Սիմոնյանին և Հակոբ ԱրշակյանինԽորհրդարանը քննարկել է «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծըԻրանը զգուշացնում է Հորմուզի նեղուցում չհաստատված ուղիներով անցնող նավերին՝ ուժային պատասխանների մասին Բելառուսի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստան մեկնելուցԹուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ. Ռուբեն ՌուբինյանՄոլդովայի վարչապետը հրաժարական է տվելՈւսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքը հանձնվեց շահագործման. ՊապիկյանԻրանում տեղի կունենա երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունըՆիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետՀորմուզի նեղուցում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ չնայած հրադադարինՏեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել պատգամավորների ընդունելությանըՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդՍտորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում երկրների համար. ԿԳՄՍ նախարարՄեկնարկել են Երևան-Կազան-Երևան ուղիղ չվերթները
Մամուլ

Իշխանությունը ժամանակ է ձգում. նպատակն իր համար անվտանգության երաշխիքներ ստանալն է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Նախօրեին Ժնևում տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով հանդիպմանն անդրադարձ է եղել Արցախին՝ հիմքում, սակայն, կրկին այն մոտեցումը, որի մասին ավելի վաղ խոսել էր Նիկոլ Փաշինյանը: Խոսքը, մասնավորապես, «Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման» մասին է: Ժնևում չի բացառվել նշվածի իրականացումը՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով: Անդրադառնալով վերոնշյալից բխող իրողություններին՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշեց, որ երկար ժամանակ Հայաստանի հասարակական-քաղաքական դիսկուրսում ասում էին, թե «Ղարաբաղը մեկ ստորագրությամբ կհանձնեն»: «Մինչդեռ իրականում գործընթացը շատ ավելի բարդ ու բազմաբովանդակ էր. Արցախը հանձնելու դրսևորումը պետք է ենթադրեր մի իրավիճակ, երբ ՀՀ իշխանությունները, փաստացի, իրենց ձեռքերը կլվանային Արցախից: Մեծ հաշվով, այն գործընթացները, որոնք մենք հիմա տեսնում ենք, Արցախը հանձնելու կոնցեպտուալ դրսևորումներ են:

Ներկայիս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստան-Արցախ փոխհարաբերություններն առավելագույնը միջկառավարական վարկերի տրամադրմամբ սահմանափակվեն: Մինչդեռ անվտանգության, Արցախի փոքր տարածքի տարածքային ամբողջականության, նաև ինքնորոշման իրավունքի իրացման մասով այս իշխանություններն իրենց վրա ոչ մի պատասխանատվություն չեն ուզում վերցնել: Իրենք ասում են՝ «անվտանգությունը հանձնել ենք ռուսներին, գնացեք, ռուսներով, ղարաբաղցիներով ու ադրբեջանցիներով պայմանավորվեք, տեսեք՝ ինչ եք անում»: Իրենց գործողությունների կոնցեպտը սա է: Իսկ ավելի գլոբալ տեսանկյունից այդ մարդիկ պարզապես լվանում են իրենց ձեռքերն Արցախից»,-ընդգծեց քաղաքագետը: Ինչ վերաբերում է ՀՀ տարածքին՝ 29 հազար 800 քմ կիլոմետրին, որի մասին իշխանությունը բարձր ամբիոններից հիշատակում է, մեր զրուցակիցն ընդգծեց.

«Փաշինյանն ինքը մինչև հիմա չի հասկացել, որ 29 հազար 800 քմ կիլոմետրանոց ՀՀ-ն կորցրել է 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց, ու ամեն ինչ վկայում էր այն մասին, որ ադրբեջանական կողմը միայն Արցախի տարածքներն օկուպացնելով չի սահմանափակվելու: Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա ես աշխարհում չգիտեմ այնպիսի մեխանիզմ, որը դիվանագիտական առումով հնարավորություն կտա ադրբեջանցիներին հետ շպրտել իրենց զբաղեցրած դիրքերից: Հետևաբար, ես չեմ պատկերացնում, թե Փաշինյանի կողմից նշված 29 հազար 800 քմ կիլոմետրն ինչպես է վերականգնելու: Ինչ վերաբերում է Արցախին, ապա մեզ համար ակնհայտորեն նախընտրելի է եղել այն տարբերակը, որի մասին երկար ժամանակ խոսում էր ռուսական պաշտոնական կողմը. այն է՝ Արցախի կարգավիճակի հարցը թողնենք ապագա քննարկումների վրա»:

Խոսելով թշնամու գործողություններից՝ նա ընդգծեց, որ թշնամին չի էլ թաքցնում, թե ինչ է ուզում: «Ճնշումների, այդ թվում՝ ռազմական ճնշումների շնորհիվ ուզում է հասնել հարցի ամբողջական լուծման, ինչը չի ենթադրում միայն այն, որ «Հայաստանն Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մի մասնիկ կճանաչի»: Նպատակն այն է նաև, որ Հայաստանի հետ կապված գործընթացները տարվեն այնպիսի ուղղությամբ, որ ՀՀ-ն վերականգնվելու ինստիտուցիոնալ հնարավորություններ չստանա:Պատահական չէ, որ ուզում են վերահսկողություն սահմանել այն բոլոր բարձունքների վրա, որտեղից կարելի է առնվազն նշանառության տակ պահել ենթակառուցվածքները: Բացի այդ, գրավելով հիմնական բարձունքները՝ հետագայում ինչ-որ պատերազմական գործողությունների պարագայում հայկական կողմին ուժգին հարված հասցնելու ռազմական առավելություն են ստանում: Սա ռազմական բաղադրիչն է:

Բացի այդ, ադրբեջանական մամուլում արդեն գրեթե բացահայտ գրում են, որ Հայաստանի ռազմական ներուժը պետք է սահմանափակվի: Ադրբեջանը չի հանդուրժելու ՀՀ տնտեսական աճը, բնակչության ավելացումը, բանակ ունենալը, չի հանդուրժելու նաև ենթակառուցվածքների անկախ համակարգ ունենալը: Հետևաբար, Ադրբեջանի վերջնանպատակը ոչ այնքան, այսպես կոչված, Արցախի հարցի լուծումն է, որքան ընդհանուր հայկական հարցի լուծումը, որպեսզի ինստիտուցիոնալ մակարդակով Հայաստանն Ադրբեջանի համար երբեք ոչ մի վտանգ չներկայացնի: Ինչո՞ւ: Որովհետև այնտեղ էլ են լավ գիտակցում, որ այս կամ այն պահին Հայաստանում իշխանությունը փոխվելու է, նոր որակի իշխանություն է ձևավորվելու: Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ իրենք ուզում են ապահովագրված լինել, որ ոչ մի նոր իշխանություն չկարողանա վերականգնել այն վնասը, որը հասցրել է ՀՀ այս իշխանությունը»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ Ադրբեջանի գործողությունները, ռազմական ագրեսիան, ճնշումներով հարցեր լուծելու նպատակը հենց վերոնշյալն է:

Ինչ վերաբերում է «խաղաղության պայմանագրի» շուրջ քննարկումներին, որի մասին Ժնևում ևս անդրադարձ էր կատարվել, թեպետ ավելի վաղ իշխանությունների հայտարարություններից կարելի էր ենթադրել այդ օրակարգի՝ առնվազն տապալված լինելու մասին, Բենիամին Մաթևոսյանը նկատեց. «Բացի հայտարարություններից, միայն այն, որ ՀՀ կառավարությունը 2023-ի բյուջեում նախատեսում է 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը, վկայում է, որ վերջին երկու տարում այդ քաղաքականությունը ֆունդամենտալ առումով տապալվել է: Հավանաբար, միայն Ջերմուկի ռմբակոծությունը մարդկանց ստիպեց հասկանալ, որ, Արցախը հանձնելով հնարավոր չէ պատկերացրած խնդիրները լուծել: Բացի այդ, Հայաստանի իշխանությունը շատ բարդ վիճակում է:

Իրենք չեն կարող խաղաղության պայմանագիր ստորագրել, որովհետև գիտեն, որ այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո Հայաստանում քաղաքական գործընթացները կարող են տարերային բնույթ ստանալ, ինչի արդյունքում էլ իրենք կզրկվեն իշխանությունից: Այսինքն, նշվածից բխող օբյեկտիվ վախը հանգեցրել է նրան, որ իշխանությունները փորձում են ինչ-որ կերպ ժամանակ ձգել: Իրենք չեն կարող ստորագրել, բայց չստորագրել էլ չեն կարող: Այն պարագայում, երբ, Աստված մի արասցե, ՀՀ տարածքում պատերազմ լինի, կրկին գալու ենք մի վիճակի, երբ ժողովուրդը տարերային գործողությունների արդյունքում կարող է իշխանափոխություն իրականացնել»: Այս առումով, ըստ քաղաքագետի, իշխանություններն օբյեկտիվ մտավախություններ ունեն. «Ընդհանուր առմամբ, բոլոր այն քայլերը, որոնք հիմա տեսնում եք, պետք է վերլուծել հետևյալ տրամաբանությամբ. ի՞նչ է անհրաժեշտ իշխանություններին՝ անձնական իշխանության և անձնական շահի տրամաբանությունից ելնելով. ժամանակ ձգել, որ առնվազն կարողանան իրենք իրենց համար անվտանգության երաշխիքներ ստանալ: Օրինակ՝ ձեր կարծիքով, ո՞ր քաղաքական գործիչը կարող է Արևմուտքում ապաստան ստանալ: Մի քաղաքական գործիչ, որն Արևմուտքում ընկալվում է որպես Ռուսաստանի գործընկե՞ր, Ռուսաստանի դրածո՞, Ռուսաստանի մա՞րդ, թե մի մարդ, որ գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս բերելու ուղղությամբ: Ըստ իս, երկրորդի դեպքում այդ քաղաքական գործիչը Արևմուտքում ապաստան ստանալու շատ ավելի մեծ շանսեր ունի:

Այսինքն, իշխանությունների ներկայի արևմտյան վոյաժները, ինչպես նաև բանակցային գործընթացների շրջանակներում իմիտացիոն գործողություններ իրականացնելու իրենց փորձերը պետք է դիտարկել հենց այս տրամաբանության շրջանակներում: Այսինքն, ժամանակ ձգել այնքան, մինչև կարողանան իրենց համար անվտանգության երաշխիքներ ստանալ: Մնացած հարցերն իրականում երկրորդական են: Կոնկրետ բարձրագույն իշխանություն կրողի գործողությունների տրամաբանությունը հենց նկարագրվածի մեջ է»: Խոսելով Ադրբեջանի սանձազերծած վերջին ռազմական գործողություններից հետո Արևմուտքի որոշակի ակտիվացման, Ադրբեջանին ուղղված հասցեական գնահատականների մասին՝ քաղաքագետը համեմատականներ անցկացրեց:

«Օրինակ՝ մեղավո՞ր է Արևմուտքը նրանում, որ անգամ չորս շրջանների՝ Ռուսաստանին միանալու փաստից հետո Ուկրաինային ասում է՝ մենք ձեզ ՆԱՏՕ-ում չենք սպասում, մինչդեռ Ուկրաինան շարունակում է հայտարարել, որ իրենք դեպի ՆԱՏՕ են ձգտում: Այսպես ասեմ՝ այստեղ ավելի շատ Ստոլտենբե՞րգն է մեղավոր, թե՞ մարդիկ, ովքեր Ուկրաինայում ներկայիս պահին քաղաքական էլիտայի ներկայացուցիչներ են: Արևմուտքը նույն տրամաբանությամբ նաև մեր նկատմամբ է գործում: Երբ Նենսի Փելոսին եկավ Հայաստան, ու «Հիսուսի երկրորդ գալուստին հավասար միջոցառում» տեղի ունեցավ, իրենք ասացին՝ դուք նախ կողմնորոշվեք, թե ձեր ակնկալիքներն ու պահանջները որոնք են, հետո նոր եկեք ու մեզ ինչ-որ պահանջներ ներկայացրեք, ինչ-որ սպասելիքներ ունեցեք: Արևմուտքը շատ տրամաբանական է գործում: Այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են գլխիվայր անել ամեն ինչ, դուրս գալ ՀԱՊԿ-ից, ոչնչացնել Հայաստանի անվտանգային համակարգն այն պարագայում, երբ Արևմուտքից ոչ մի երաշխիք չկա առ այն, որ իրենք կպատերազմեն Թուրքիայի դեմ, կզսպեն Ադրբեջանին»,-հավելեց քաղաքագետը:

Նրա խոսքով, Արևմուտքը չի փոխելու իր քաղաքականությունը, ինչի մասին փաստեց նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի վերջին Twitter-յան գրառումը, ուր անդրադարձել էր հայ գերիների գնդակահարությանը ու հավասարության նշան դրել «հայերի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում ինչ- ինչ գործողությունների» և Ադրբեջանի ռազմական հանցագործությունների միջև: «Եթե ՀՀ իշխանությունները պատրաստ են ինչ-որ գործողություններ անել, որոնցով կոչնչացնեն երկրի անվտանգային համակարգը, Արևմուտքին այդ հարցում ոչնչում չի կարելի մեղադրել: Եթե Փաշինյանի գործողությունների արդյունքում, ի վերջո, Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա, Արևմուտքի համար իր շահերի տեսանկյունից դա դրական է լինելու:

Խնդիրն այն է, թե մեր շահերի տեսանկյունից այն դրակա՞ն է, թե՞ ոչ: Ռուսաստանին շատ են մեղադրում ու ասում՝ ո՞նց կարող է մեր տարածաշրջանում Երևանի ու Բաքվի միջև ընտրություն չկատարել, չէ՞ որ դարավոր բարեկամություն, նաև պայմանագրեր կան: Բայց նույն իրավիճակում է նաև Արևմուտքն այն տեսանկյունից, որ իրենք երբեք ընտրություն չեն կատարի Հայաստանի կամ Ադրբեջանի միջև: Իրենք փաթեթային՝ ամբողջ տարածաշրջանն են ուզում, իրենց առանձին ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետաքրքիր չեն: Մեծ հաշվով, Արևմուտքը, Փաշինյանը, Ադրբեջանը, Ռուսաստանն իրենց շահերն ունեն: Ուղղակի հարց է, թե Հայաստանի ու Արցախի շահերը ի՞նչ եղան ու որտե՞ղ են մնաց»։