Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները կբանակցեն. մանրամասներ Փաշինյան-ՔՊ հանդիպումից. տեսանյութ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Սեպտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հանդիպումը բավականին բուռն է անցել: «Ժողովուրդ» օրաթերթը երկու օր շարունակ ՔՊ-ական պատգամավորներից մեկնաբանություն էր խնդրում՝ հասկանալու՝ ի վերջո ինչ են քննարկել Փաշինյանի հետ: Պատգամավորները, սակայն, հանդիպման մասին որեւէ մեկնաբանություն լրատվամիջոցներին չեն տալիս: Ու թեեւ Հայաստանում մարդկանց մտահոգությունները՝ կապված երկրի պաշտպանության ու անվտանգության հարցերի հետ, ավելանում են, երեւանաբնակներն ամեն պահի սպասում են, որ հաջորդ արկն իրենց գլխին կարող է ընկնել, իշխանության ներկայացուցիչները ձկան պես լռում ու վախ են գեներացնում հասարակության ներսում: «Ժողովուրդ» օրաթերթին, այնուամենայնիվ, հաջողվեց պարզել՝ երեք ժամից ավելի պատգամավորներն ինչ են քննարկել իրենց քաղաքական առաջնորդի հետ:
«Հարցերը եղել են, ամեն մեկն իր սուրբ պարտքն է համարել լուրջ ու անհանգստացած դեմքով հարց ուղղել Փաշինյանին: Ռազմական դրություն հայտարարելու կամ դրա մասին խոսակցություն առհասարակ չի եղել: Փաշինյանը ներկաներին տեղեկացրել է՝ Ռուսաստանը կարծես թե դեմ չէ, որ Հայաստանը մեկ այլ երկրից զենք բերի: Ուրախությամբ տեղեկացրել է նաեւ, որ այս պահին զենք ձեռք բերելու մասով մի քանի երկրի հետ նախնական պայմանավորվածություններ ունեն: Բայց թե որ երկրների մասին է խոսքը, չի մանրամասնել»,- տեղեկացրեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը: Այդ օրը խոսվել է նաեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության ու ՌԴ-ի հետ հարաբերությունները վերանայելու մասին: Փաշինյանը հենց սկզբից ընդգծել է՝ Ռուսաստանի հասցեին խիստ ու կոշտ արտահայտվել չեն կարող, քանի որ դա տնտեսական մի շարք «ապտակներ» կարող է արժենալ՝ գազի գնի վերանայումից մինչեւ ցորենի ներմուծում:
«Բայցեւ կարծիք են արտահայտել, որ կարող են խայթել Ռուսաստանին՝ հասկացնելով, որ մենք էլ նեղանալ գիտենք: Իհարկե, մի քանի անգամ է շեշտվել՝ ռուսներին վերջնական ցտեսություն ասելու մասին խոսք անգամ լինել չի կարող»,- հավելեց մեր զրուցակիցը: Իշխանականները քննարկել են նաեւ Արցախի կարգավիճակի հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ Արցախի իշխանություններին պետք է թողնել բանակցային հարցը: Այսինքն՝ ենթադրել կարելի է, որ Արցախի հարցով հաջորդ բանակցություններում նաեւ Արցախը ներառված կլինի, բայց կբացակայի Հայաստանը։ Այն, ըստ երեւույթին, տեղի կունենա Արցախ-Ռուսաստան-Ադրբեջան ձեւաչափով:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...