Տեսչականի զտումները սկսվեցին
«Հրապարակ» թերթը գրում է.
Իշխանությունը սկսել է տեսչական մարմինների ղեկավարներին փոխելու գործընթացը, ինչի մասին մենք գրել էինք սեպտեմբերի 2-ին։ Տեւական ժամանակ է՝ աշխատանք են տանում այդ ուղղությամբ․ դոսյեներ են կազմվում, քննարկվում է, թե ում ինչպես եւ ումով են փոխարինելու։ Մեկ շաբաթվա ընթացքում աշխատանքից ազատվել է տեսչականի 2 ղեկավար՝ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պետ Գեղամ Շահբազյանը, ում ազատման դիմումը հրապարակվեց երեկ, եւ լուրեր կան, որ նրան անգործ չեն թողնի․ նշանակում են Պոլիտեխնիկի Շիրակի մարզի մասնաճյուղի ռեկտոր։ Իսկ օրեր առաջ էլ, մեր տեղեկություններով, ազատվել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ում մասին եւս գրել էինք սեպտեմբերի 2-ին։
Գրել էինք, որ տեսչական մարմինների ղեկավարների եւ տեսչականների աշխատանքը համակարգողի ործունեությունից Փաշինյանը դժգոհ է եւ որոշել է փոխել։ Իսկ այս զտումները նախապատրաստելու գործը դրված է վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Աշոտ Առուշանյանի վրա, ով նախկինում Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ էր եւ այստեղ աշխատանքի է անցել 2022-ի ապրիլին։ Թիրախում է նաեւ Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը։ Գործադիրում կարծում են, որ ներկայիս տեսչություններում անաշխատ եկամուտ են ստանում՝ ոչինչ չեն անում, բայց բարձր աշխատավարձ են ստանում, ուստի այդ պաշտոնները պետք է զբաղեցնեն իրենց մարդիկ։ Պետության բյուջեի հաշվին լավություն անելն ամենատարածված երեւույթն է այս իշխանությունների պարագայում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ