Ահա բարեփոխված արդարադատության համակարգի «հմայքը». Դատական համակարգում նոր բունտ է հասունանում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում նոր բունտ է հասունանում: Պարզվում է՝ եթե ՀՀ նախագահը որեւէ հիմքով առարկություն է ներկայացնում որեւէ դատավորի կամ թեկնածուի վերաբերյալ, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը դա ընդունում է ի գիտություն: Իսկ, եթե դատավորը կամ թեկնածուն ԲԴԽ-ում ծանոթ ունեն, ապա հնարավոր է լինում շրջանցել ՀՀ նախագահի առարկությունները:
Խոսենք փաստերով. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 15-ին ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը հրապարակել էր հայտարարության՝ առ այն, որ Ժորա Արմենի Չիչոյանն իրավունքի ուժով ստանձնել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը: Պարզվում է, որ Ժորա Չիչոյանը ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ Սերգեյ Չիչոյանի հարազատ եղբոր տղան է, դրա համար էլ օրենքի ուժը «աշխատել է»:
Բանն այն է, որ դատավոր նշանակվելուց առաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից թեկնածուները անցնում են բարեվարքության ճանապարհով, եւ հանձնաժողովը դատավորի կամ դատավորի թեկնածուի մասին կարծիք է ներկայացնում, որը հետագայում դրվում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի սեղանին, ու նախագահն է որոշում՝ դատավորին ընդունե՞լ դատական համակարգ, թե՞ առարկությամբ հետ ուղարկել: Եվ, ահա, ԲԴԽ նախագահի եղբորորդու՝ Ժորա Չիչոյանի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել, եւ ՀՀ նախագահը Ժորա Չիչոյանի՝ դատավորի նշանակման դիմումը չի ստորագրել ու առարկություններով հետ է ուղարկել:
ԲԴԽ-ն՝ ի դեմս նախագահ հորեղբոր, որոշում է կայացրել երկրորդ անգամ դիմել ՀՀ նախգահին, սակայն երկրորդ անգամ էլ նախագահը չի ստորագրել ու առարկությամբ հետ է ուղարկել: Այս ամենից հետո Ժորա Չիչոյանին որոշում են դատավոր նշանակել՝ օրենքի ուժով, եւ նա դատավորի լիազորություները ստանձնում է օրենքի ուժով, կամ, որ նույնն է՝ հայտնի հորեղբոր թիկունքով:
Սակայն այս պամության մեջ ցավալին այն է, որ ներկայումս շատ դատավորներ են Ժորա Չիչոյանի կարգավիճակում հայտնվել, սակայն ԲԴԽ-ն՝ ի դեմս նախագահ Սերգեյ Չիչոյանի, նրանց մասով որեւէ սրտացավություն չի ցուցաբերել, այլ արագ հանել է նրանց անունները թեկնածուների ցուցակից՝ զրկելով դատավոր դառնալու իրավունքից: Ահա բարեփոխված արդարադատության համակարգի «հմայքը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...