Ի՞նչ քննարկումներ են «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի շուրջ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանը երկրորդ անգամ է հյուրընկալելու «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը: Այս տարի «Մանկական Եվրատեսիլի» հոբել յանական՝ 20-րդ մրցույթը կկայանա դեկտեմբերի 11-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Երեկ Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտնեցին, որ 16 երկիր կմասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին։ Տեղեկացվեց նաև, որ Հանրային հեռուստաընկերությունն ընտրել է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը։ Վերջին օրերին, սակայն, մենք տեղեկություններ ենք ստանում, որ Հայաստանի շուրջ ստեղծված վիճակի հետ կապված՝ Եվրոպական հեռարձակողների միությունը քննարկում է «Մանկական Եվրատեսիլ- 2022»-ը այլ երկրում անցկացնելու հնարավորությունը:
Ավելին, մեր աղբյուրները հայտնում էին, որ այդ մասին արդեն տեղեկացվել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, և կազմակերպչական աշխատանքները սառեցվել են: «Փաստը» դիմեց Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աննա Օհանյանին՝ խնդրելով մեկնաբանել այս տեղեկությունները: «Հանրային հեռուստաընկերությունը բնականոն կերպով շարունակում է կազմակերպչական աշխատանքները «Մանկական Եվրատեսիլի» անցկացման ուղղությամբ»,- մեզ հետ զրույցում նշեց Օհանյանը՝ հավելելով, որ հենց այս օրերին Երևանում գտնվող՝ Եվրատեսիլի կազմակերպչական թիմի հետ քննարկումներ ու նախապատրաստական աշխատանքներ են տեղի ունենում:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ին հաղթել էր Հայաստանը։ Մեր երկիրը ներկայացնող 14-ամյա Մալենան կատարել էր «Քամի-քամի» ստեղծագործությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...