Ադրբեջանը 20-30 րոպե կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ. այս պահին կրակոցները դադարել են
Թշնամին մոտ 20-30 րոպե կրակ է բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանը։ «Կրակոցները այս պահին դադարել են, բայց մոտ 20-30 րոպե անդադար կրակել են։
Մոտավորապես մեկ ժամ առաջ է սկսել կրակել»,- նշեց Ներքին Հանդի գյուղապետը։ Թե ինչ վնասներ է կրել գյուղը, գյուղապետը չասաց, միայն նշեց, որ այս պահին զբաղված է և հեռախոսով շատ բաներ չի կարող ասել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...